
Հունգարիան թույլ չի տա Ուկրաինային խցկել Եվրամիություն. Պետեր Սիյարտո

Հունգարիան չի համաձայնի Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունների առաջին փուլի բացմանը, հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն՝ Կոպենհագենում ԵՄ երկրների նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո, հաղորդում է «Европейская правда»-ն՝ հղում անելով Index.hu-ին։
Ըստ նրա, Հունգարական իշխանությունները չեն թույլ տա «Ուկրաինային խցկել ԵՄ», քանի որ դա կվտանգի հունգարացի ֆերմերներին, երկրի պարենային անվտանգությունը և «դուռ կբացի ուկրաինական մաֆիայի՝ Հունգարիա ներթափանցելու համար»։
«Ահա թե ինչու մենք թույլ չենք տա բացել անդամակցության բանակցությունների բովանդակային մասը, այսինքն՝ կոնկրետ բաժինները», – ասել է Սիյարտոն։
Լիտվան կոչ է անում ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքներին վճռական քայլեր ձեռնարկել՝ Ուկրաինայի անդամակցության հայտը «իրական և անշրջելի» դարձնելու համար։
Լիտվայի առաջարկը նախատեսում է Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցությունների տեխնիկական մակարդակով մեկնարկ՝ առանց Հունգարիայի, եթե 26 անդամ-պետություններ համաձայնեն։ Պաշտոնական հաստատումը կարող է տրվել ավելի ուշ, եթե Բուդապեշտը փոխի իր դիրքորոշումը կամ կառավարությունը։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի առաջնորդների՝ Մոլդովա կատարելիք այցից առաջ մի շարք դիվանագետներ կասկած են հայտնել ԵՄ անդամակցության բանակցությունների առաջին փուլի բացման ժամանակ Կիևի և Քիշնևի տարանջատման վերաբերյալ։