Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի որոշումն աշխարհում համար մեկ նորություններից մեկն էր դարձել: Կան բազմաթիվ եկեղեցիներ, որոնք Թուրքիայում, և ոչ միայն Թուրքիայում, մզկիթների են վերածվել, նաև կան մզկիթներ, որոնք, հակառակը, եկեղեցիների են վերածվել, մասնավորապես՝ Իսպանիայում։
Իսրայելում ձերբակալվել է եւ դատարանի առջեւ կկանգնի երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուի եւ մյուս պաշտոնյաների հասցեին Համացանցում սպառնալիքներ տարածելու մեջ կասկածվողը:
Թուրքական «Ֆաթիհ» հորատանավն առաջին երկրաբանահետախուզական աշխատանքների իրականանցման է ձեռնամուխ եղել Սեւ ծովում:
Ամերիկացի զինծառայողին մեռած են գտել Կորեայի Հանրապետությունում ԱՄՆ-ի Գունսան ռազմաօդային բազայում:
Ադրբեջանի Ղուբայի շրջանում «Խուդաթ» ծառայության սահմանապահ զորամասի մոտ ՈՒԱԶ մակնիշի զինվորական ավտոմեքենայի վթարի հետևանքով սահմանապահ ծառայության գնդապետ է զոհվել:
Իսրայելում բուժքույրերեի գործադուլ է սկսվել այն բանից հետո, երբ ֆինանսների նախարարության հետ աշխատավարձերի բարձրացման շուրջ բանակցություններն անհաջողությամբ են ավարտվել:
Աշխարհի ոչ մի երկիր այս պահին պատրաստ չէ Իրանի հետ համագործակցելու նավթի-գազի ոլորտում ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով: Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:
Աֆղանստանի Կունդուզի հյուսիսային նահանգում առնվազն 13 ուժային է զոհվել, 10-ը՝ տուժել «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակումների հետեւանքով:
Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերված կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աճել է ավելի քան 40,4 հազարով, հիվանդացածների ընդհանուր թիվը կազմում է 1 մլն 118 հազար 43:
Սկզբից Էրդողանը դատապարտեց Հայաստանին, հետո հայտարարեց, թե իբր, երրորդ կողմը կարող էր հրահրած լինել այս ճգնաժամը՝ ակնհայտորեն ակնարկելով Մոսկվայի ուղղությամբ:
Իրականությունը պատմող այս տեսանյութը ներկայացվելու է մեր միջազգային գործընկերներն։
Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել ԿԸՀ-ի օգտին լրտեսության եւ գեներալ Քասեմ Սուլեյմանիի տեղաշարժի մասին տվյալներ հաղորդելու մեջ մեղադրվողին:
Եվրամիության (ԵՄ) պետությունների եւ կառավարությունների ղեկավարները Բրյուսելում գումարված գագաթնաժողովի երրորդ օրվա արդյունքներով չկարողացան համաձայնության գալ 2021 – 2027 թվականների յոթնամյա բյուջետային պլանի ձեւավորման եւ համավարակից հետո Միության տնտեսության վերականգնման հիմնադրամի հարցերի շուրջը:
Հնդկաստանում առնվազն 100 մարդ է զոհվել հեղեղումների հետեւանքով, ամենից շատ տարերքի հարածից տուժել է Ասամի հյուսիս – արեւելյան նահանգը:
Hyundai-ի ռուսաստանյան ստորաբաժանումը՝ «Հենդե Մոտոր ԱՊՀ» ՍՊԸ-ն, Ռուսաստանում 18 հազար 563 Santa Fe արտաճանապարհային ավտոմեքենա հետ կկանչի արգելակների հակաբլոկավորման համակարգում հնարավոր միակցման պատճառով (ABS/ESC):
«Արցախում կա նախկին պատգամավոր, որը պատգամավոր եղած ժամանակ Ադրբեջանի ազգային հերոսի գերզմանաքարն էր կանգնեցնում, սա է ամենամեծ վտանգը։ Վտանգ է, երբ կան մարդիկ, որոնք ասում են՝ պետք է ներել թուրքերին, ինչի՞ համար ներենք՝ Ցեղասպանությա՞ն, այն բանի համար, որ իրենք չե՞ն ճանաչում։ Սա չի նշանակում, որ ատելություն պետք է լինի, և մենք թուրք երեխա սպանենք․ ո՛չ, բայց ինչի՞ համար ներենք, այն աղջիկը, որը Ադրբեջանի հետ կապված հակաարցախյան ալիք էր բարձրացրել՝ սա է ամենավտանգավորը։ Երբ մարդիկ կան, որոնք ասում են, թե արցախցիները թուրք են՝ սա է ամենամեծ վտանգը։ Մենք տեսնում ենք՝ հակառակորդն ինչ է անում, և տեղում ինչպիսի մարդիկ կան, իսկ այդ մարդիկ անհատներ չեն լոկ, նման մարդիկ քիչ, բայց, դժբախտաբար, կան։ Նման մտածողներ առհասարակ չպետք է լինեն»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիայի նահանգ, ԱՄՆ) իշխանությունները մինչեւ 2021 թվականի փետրվարի 28-ը զանգվածային միջոցառումներ արգելք են սահմանել:
Երկիր մոլորակի բնակչության թվաքանակն իր առավելակետին՝ 9,73 միլիարդի, կհասնի XXI դարի կեսերին, իսկ այնուհետեւ կսկսի դրա նվազման անշեղ գործընթացը, այնպես որ 2100 թվականին այդ ցուցանիշը կկազմի 8,79 միլիարդ:
Արաբական Միացյալ Էմիրություններում սկսվել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը:
Ստամբուլում գտնվող հանրահռչակ բյուզանդական Սբ. Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածվելուց հետո, հայտնի է, թե երբ տեղի կունենա առաջին համընդհանուր ուրբաթօրյա աղոթքը (նամազ):
«ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրումը սպասելի էր»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սրացմանը, աշխարհաքաղաքական մթնոլորտին և հնարավոր զարգացումներին։
Նիդերլանդներում հայ երիտասարդները, համայնքի ներկայացուցիչները հայ-ադերբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հակառակորդի ագրեսիվ քաղաքականության դեմ ցույց են անում Ադրբեջանի դեսապանատան դիմաց:
Ադրբեջանի իշխանություններին վախեցրել է Ռուսաստանի Դաշնության կողմից զորավարժությունների անցկացումը և ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 14 միլիոն 238 հազարը:
Այն, որ Դավիթ Տոնոյանը չի զանգել ՌԴ իր գործընկերոջը, խոսում է ՀՀ Զինված Ուժերի (ԶՈւ) ինքնաբավության և իր առջև դրված խնդիրներն ինքնուրույն լուծելու կարողության մասին: Ադրբեջանի պաշտպանական ղեկավարը, ըստ էության, ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսային զրույցի խիստ կարիք է զգացել, ինչի մասին վկայում են փաստերը ստորև բերված, երբ ունի Թուրքիայի աջակցությունը:
Հայկական սահմանները սպառնալիքի տակ են, քանի որ հակամարտության սկզբնական պատճառն ադրբեջանցի զինվորականների ապօրինի ներխուժումն է հայկական հող:
Հայ-ադերբեջանական սահմանի միջադեպերը Եվրոպայի խորհրդի խորհրդարական վեհաժողովի համապատասխան հանձնաժողովների ուշադրության կենտրոնում են:
Հայտնի հայազգի փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է Մեծամորի ԱԷԿ-ի ոչնչացման մասին Ադրբեջանի սպառնալիքին։
Ռուսաստանի Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգներն անակնկալ մարտական պատրաստության բարձր աստիճանի են բերվել, զորավարժություններ են սկսվել հարավային և արևմտյան ռազմական շրջաններում:
Ամերիկյաի հայկական համագումարը Միացյալ Նահանգների նախագահին ուղղված նամակում հորդորել է վարչակազմին կտրուկ փոխել իր քաղաքականությունը ՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակումները: