Բաժիններ՝

Եվրոպացիները խոչընդոտում են ուկրաինական կարգավորման գործընթացը խաղաղ հուն բերելու ջանքերը․ Պեսկով

Եվրոպական «պատերազմի կուսակցությունը» պահպանում է իր հիմնական միտումը, նրանք չեն հանգստանում, ասել է Դմիտրի Պեսկովը։

«Եվրոպացիները խոչընդոտում են ուկրաինական կարգավորման գործընթացը խաղաղ հուն բերելու ջանքերը։ Նրանք վաղուց փորձում են ամեն կերպ «զսպել» Ռուսաստանին, բայց Մոսկվան գիտի, թե ինչպես հակազդել դրան»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովի խոսքով՝ եվրոպացի քաղաքական գործիչների գործողությունները կտրուկ հակադրվում են Պուտինի և Թրամփի մոտեցմանը։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի ջանքերը՝ Ուկրաինայում գործընթացը խաղաղ հուն բերելու համար, դժվար է գերագնահատել, և Ռուսաստանը շնորհակալ է նրան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031