Ֆրանսիայի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու, ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հաստատել է, որ իր թեկնածությունը կառաջադրի երկրի՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին գրում է Figaro թերթը։
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել է, որ Բեռլինը մտադիր է ուժեղացնել Լեհաստանի հետ համագործակցությունը նավթային ոլորտում՝ նպատակ ունենալով «կայուն էներգամատակարարում» ապահովել՝ անկախ ռուսական գազի ներմուծումից, ինչի կապակցությամբ նշել է նավթի ներմուծման այլընտրանքային երթուղիների ստեղծման անհրաժեշտությունը։
Հայաստանը, լինելով ԵԱՏՄ միակ անդամ-պետությունը, որն ունի ցամաքային սահման Իրանի հետ, կարող է և պետք է հանդիսանա կարևոր լոգիստիկ հանգույց, ինչը նախևառաջ ենթադրում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային ու էներգետիկ միջանցքի գործարկումը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 26-ին հեռախոսազրույց են անցկացրել:
Նախօրեին Ստրասբուրգում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում բանավեճ ծագեց ինչպես հայ, ադրբեջանցի ու թուրք պատվիրակների, այնպես էլ՝ հայ պատվիրակների ու ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսի միջև:
«Նույն փուլում մարտի 6-ին ԼՂ գազամատակարարումը դադարեցվեց՝ թողնելով 150 հազար մարդու առանց ջեռուցման՝ գետնի վրա 1,5 մետր ձյան և աննախադեպ ցրտի պայմաններում: Միջազգային ճնշման ներքո Ադրբեջանը վերականգնեց գազամատակարարումը մարտի 19-ին և երկու օրից կրկին այն դադարեցրեց: Սա էթնիկ զտման դասական օրինակ է:
Մոսկվայում առաջիկայում կբացվեն Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների դեսպանություններ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական մի աղբյուր:
Կիեւն ԱՄՆ-ի վարչակազմին խնդրում է արտակարգ տնտեսական օգնության մասին ամսական առնվազն 2 միլիարդ դոլարի չափով՝ հայտարարելով, թե առանց այդ միջոցների հումանիտար ճգնաժամն Ուկրաինայում կարող է սաստկանալ: Ապրիլի 25-ին այդ մասին գրում է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոյին։
Իրանի իշխանություններն արագորեն Աֆղանստանի հետ սահման են տեղափոխել զրահատանկային դիվիզիա: Ապրիլի 26-ին այդ մասին հաղորդել է Աֆղանստանի Aamaj News գործակալությունը։
Չավուշօղլուի պահվածքը պետք է անընդունելի լինի և դատապարտվի Եվրոպայի խորհրդի կողմից: Այս մասին ապրիլի 25-ին, ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում իր ելույթում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 58-ով, հիվանդաներից ոչ մեկը չի մահացել։
Անվտանգության բնագավառում երկկողմ համաձայնության շրջանակներում Սողոմոնի Կղզիներում ռազմակայան կառուցելու Չինաստանի ցանկության մասին հայտարարություններն ապատեղեկատվություններ են:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, որն այցով գտնվում է Հնդկաստանում, կքննարկի այդ երկրին եվրոպական ռազմական տեխնիկայի վաճարների ավելացումը եւ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսումը: Ապրիլի 25-ին այդ մասին հաղորդում է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Եվրամիության՝ անունը չհայտնած բարձրաստիճան պաշտոնյայի։ Ֆոն դեր Լյայենն ապրիլի 25-ին կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդին՝ կոչ անելով թոռանը՝ արքայազն Հարիին, և կնոջը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին, զրկել բոլոր թագավորական կոչումներից:
Շվեյցարիան մայիսի 2-ից կհանի մուտքի բոլոր սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այդ մասին հաղորդել է միգրացիայի հարցերի պետական քարտուղարությունը: «Այդ օրվանից կգործեն մուտքի սովորական կանոնները»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Լիտվայի Վիլկավիշի շրջանում ներկով պատել են խորհրդային զինվորների հուշարձանը:
Այնպիսի տպավորություն է, որ Պուտինը մտքերով շատ հեռու է. Daily Mail-ը տեսանյութ է հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է երկու երկրների միջեւ հաղորդակցությունների բացման եւ սահմանազատման հետ կապված հարցեր:
Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը 2013 թվականից բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Գլենդելում, և նախկինում միշտ ապրիլ ամսին հայ համայնքի կողմից մեծ աշխուժություն է նկատել, ինչը, նրա խոսքով՝ պատերազմից հետո տեսանելի չէ:
«Ավելի քան համոզված եմ, որ Մինսկի խումբը կազմալուծված չէ, պարզապես որոշ ժամանակ նա կորցրել է իր ակտիվությունն ու դերակատարությունը։ Հետագայում այն կակտիվանա՞, թե՞ ոչ՝ կախված է Արևմուտքի հետ Ռուսաստանի հետ առճակատման ելքից»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։
Նշվում է, որ նախարարության շենքի մոտ երթևեկությունն ամբողջությամբ կասեցված է: Տեղում աշխատում են ոստիկանության, շտապ օգնության, փրկարար և հրշեջ ծառայության աշխատակիցները:
Հայաստանի դե ֆակտո իշխանության մերժողական քաղաքականության կործանարար ազդեցությունն արդեն տեսանելի է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում:
Սկսվել է հակաօդային պաշտպանության ՊՐՈ C-500 («Պրոմեթեւս») նորագույն համակարգի սերիական արտադրությունը: Այդ մասին Նացիոնալնայա օբորոնա» հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է «Ալմազ-Անտեյ» օդատիեզերական պաշտպանության կոնցեռնի գլխավոր տնօրեն Յան Նովիկովը:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի տեղակալ Վալդիս Դմբովսկիսը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթը կարող էայս կամ այն ձեւով ներառել ռուսական նավթի ներմուծման սահմանափակումներ, սակայն այն պետք է կազմվի այն կերպ, որպեսզի նվազագունի հասցվի վնասը Միության անդամ երկրների համար։
Հարավային Կովկասում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովները տեղի են ունենում կանոնավոր հիմունքներով Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի մայրաքաղաքներում:
«Բայց դե ինչի մասին է խոսքը՝ իրենք պարզ տեքստով ասում են, որ պատրաստվում են հրաժարվել Արցախից: Այստեղ անգամ սահմանագծման, սահմանազատման հանձնաժողովը կապ չունի»,- ասաց նա:
Լեհաստանն ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղում է Ուկրաինային սպարազինությունների մատակարարումների ծավալներով: Ապրիլի 25-ին այդ մասին RMF ռադիոկայանի եթերում հայտարարել է Լեհաստանի կառավարության ղեկավարի դիվանատան ղեկավար Միխել Դվորչիկը:
Խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն աշխարհաքաղաքական կռվախնձորի է վերածվում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, մասնագիտությամբ բժիշկ Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել Twitter սոցկայքում։