
Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 58-ով

Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 58-ով, հիվանդաներից ոչ մեկը չի մահացել։
Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 1 միլիոն 654 հազար 313 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է 259 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել է հաղթահարել է 1 միլիոն 636 հազար 4 հիվանդ: Մահացել է 16 հազար 800 մարդ:
Մեկ օրում արվել է կորոնավիրուսի 4 հազար 243 թեստ, այդ թվում 3 հազար 179-ը՝ հակագենի եւ 1064-ը՝ ՊՇՌ-թեստ:
Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 1,37 տոկոս, վերջին 14 օրում՝ 1,18 տոկոս, վերջին յոթ օրում՝ 1,14 տոկոս:
Ներկայում ստացիոնար հսկողության ներքո գտնվում է 321 մարդ: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: