Բաժիններ՝

Պեկինը հերքել է Սողոմոնի Կղզիներում ռազմակայան կառուցելու ցանկության մասին հայտարարությունները

Անվտանգության բնագավառում երկկողմ համաձայնության շրջանակներում Սողոմոնի Կղզիներում ռազմակայան կառուցելու Չինաստանի ցանկության մասին հայտարարություններն ապատեղեկատվություններ են:

Այդ մասին ապրիլի 25-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը: «Սողոմոնի Կղզիներում այսպես կոչված չինական ռազմակայանի մասին հայտարարությունները, որոնք տարածվել են ծածուկ դրդապատճառներով ղեկավարվող առանձին մարդկանց կողմից, ապատեղեկատվություններ են»,-ասել է դիվանագետը: Նա ընդգծել է, որ երկու երկրների միջեւ անվտանգության բնագավառում համագործակցությունը հիմնված է փոխադարձ հավասարության, փոխադարձ շահի սկզբունքի վրա:

ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինն անցած շաբաթ հայտարարել է, որ Չինաստանը եւ Սողոմոնի Կղզիների իշխանությունները պարփակ համաձայնագիր են ստորագրել անվտանգության բնագավառում համագործակցության շուրջ:

Վան Վենբինի խոսքով՝ անվտանգության բնագավառում համագործակցության գլխավոր նպատակը Սողոմոնի Կղզիներում սոցիալական կայունությանն ու երկարաժամկետ կայությանն աջակցելը, ինչը համապատասխանում է Սողոմոնի Կղզիների եւ Հարավ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ընդհանուր շահերին: Նա նաեւ ընդգծել է, որ երկու երկրների համագործակցությունն ուղղված չԷ որեւէ երրորդ երկրի դեմ: Ավելի վաղ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել էր, որ Սողոմոնի Կղզիներում Չինաստանի կողմից ռազմակայանի կառուցումը «կարմիր գիծ» կդառնա Կանբերայի եւ Վաշինգտոնի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս