Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելը փետրվարի 19-ին կմասնակցի «Մեծ յոթնյակի» (G7) երկրների վիրտուալ հանդիպմանը, որը կկայանա Մեծ Բրիտանիայի նախագահությամբ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ֆիզուլիի շրջանում Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կառուցման մեկնարկի մասին:
ՌԴ-ի ռազմածովային ուժերի նվերի ջոկատը մտել է Արաբական ծով «Աման-2021» զորավարժությունների ծովային փուլին մասնակցելու համար:
Տեխասի ավելի քան 1 միլիոն բնակիչներ առանց էլեկտրականության են մնացել նահանգում մոլեգնող ձնափոթորկի պատճառով:
Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է քաղաքային մետրոյում մի շարք սպանությունների եւ մահափորձերի մեջ կասկածվողին: Այդ մասին գրում է New York Times թերթը։
«Կարծում եմ՝ անլուրջ ենք վերաբերվում գերտերությունների հետ աշխատանքին, նաև անլուրջ եմ վերաբերվում Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելուն։ Այս ամենը պետք է դիտարկել մեկ ընդհանուր տրամաբանության ներքո»,- հավելեց Ս. Սարգսյանը։
Ինդոնեզիայի Ճավա կղզում 20 մարդ անհայտ կորել եւ եւս 14-ը լուրջ վնասվածքներ է ստացել սողանքի հետեւանքով:
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) տասնյակ անդամներ ձերբակալվել են։ Բաթման և Այդըն շրջաններում ԺԴԿ-ական առաջնորդների տներում ոստիկանական խուզարկություններ են ացկացվել։
Տասնվեց մարդ զոհվել եւ հինգը ծանր վերքեր են ստացել Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում բեռնատարի շրջվելու հետեւանքով: Այդ մասին հաղորդել է նահանգի ոստիկանությունը։
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Նովոսիբիրսկի եւ Տոմսի մարզերի վարչությունները ձերբակալել են ՌԴ-ի քաղաքացու եւ մերձավոր արտասահմանի երկրներից մեկի քաղաքացու Ռուսաստանում արգելված «Քաթիբա Թաուհիդ վալ Ջիհադ» ահաբեկչական կազմակերպության ֆինանսավորման քերական գործի շրջանակում, ասված է Անվտանգության դաշնային ծառայության Նովոսիբրիսկի մարզի վարչության հաղորդագրության մեջ։
Սիրիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները փետրվարի 15-ին դիմագրավել են իսրայելական հրթիռային գրոհը Դամասկոսի շրջակայքի վրա: Փետրվարի 15-ին այդ մասին հայտնել է SANA գործակալությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավորած մասնագետների միջազգային խմբի անդամ, դոկտոր Պիտեր Դասզակի կարծիքով՝ չղջիկների միջոցով նոր տեսակի կորոնավիրուսի փոխանցման տարբերակը ամենահավանականն է: Նա ենթադրել է, որ վարակի նախնական տարածման վայրը կարող է լինել Չինաստանի հարավը կամ Հարավարևելյան Ասիան:
Ճապոնիայում ուժի մեջ է մտել օրենք, որը նախատեսում է տուգանել այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր չեն հետևում կորոնավիրուսի տարածման դեմ կիրառվող սահմանափակումներին:
Հրապարակված տվյալների համաձայն՝ Թուրքիայում բնակություն հաստատած օտարերկրացիների թիվը ի տարբերություն նախորդ տարվա, 2020-ին նվազել է 197 հազար 770 մարդով (13 տոկոսով)՝ այն կազմելով 1 միլիոն 333 հազար 410։
2020 թվականի արդյունքներով Թուրքիան առաջինն է այն պետությունների շարքում, որոնց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մեղավոր է ճանաչել իրավախախտումների մեջ։
«Հայաստանի պահանջատիրությունը և միջազգային ճանաչման հարցով Սփյուռքի ակտիվությունը մշտապես դիտարկվել է խնդիր Թուրքիայի համար»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ Թուրքիային ուղղված ուղերձներին։
Կապիտոլիումի գրոհը տխուր էջ է ԱՄՆ-ի պատմության մեջ, իսկ Դոնալդ Թրամփի դեմ մեղադրանքների էությունը կասկածի ենթակա չէ:
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) ղեկավար Անդրեա Ամմոնը կարծում է, որ նոր տեսակի կորոնավիրուսը դեռ երկար ժամանակ կմնա մարդկության հետ՝ չնայած դրա աճի տեմպերի նվազմանն ու պատվաստումների մեկնարկին:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ճշտել է Եվրամիության պատվաստման ռազմավարության նպատակը. ԵՄ-ի չափահաս բնակչության 70 տոկոսը պետք է պատվաստված լինի ոչ թե «մինչեւ ամառ», այլ ամռան վերջին, այսինքն՝ աստղագիտական սկզբունքներով մինչեւ սեպտեմբերի 21-ը: Փետրվարի 12-ին այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2020 թվականին եվրոգոտու տնտեսության ակման գնահատումը կրճատել է մինչեւ համախառն ներքին արդյունիքի (ՀՆԱ) 6,8 տոկոսը՝ աշնանային կանխատեսման 7,8 տոկոսից, սակայն 2021 թվականին աճի հեռանկարաները նվազեցված են ՀՆԱ-ի մինչեւ 3,8 տոկոսը՝ աշնանն սպասված 4,2 տոկոսի համեմատությամբ:
Պենտագոնը համաձայն է, որ Գուանտանամոյի բանտը պետք է փակել, սակայն անհրաժեշտ է անել այնպես, որ դա չվնասի ազգային անվտանգությանը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2021 թվականին համաշխարհային տնտեսության վերականգնման սպասումները բարձրացրել է մինչեւ 5,2 տոկոս՝ աշնանային կանխատեսման 4,7 տոկոսի համեմատությամբ:
Աշխարհում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստվածների ընդհանուր թիվը գերազանցել է 159,3 միլիոնը, հետեւում է ՏԱՍՍ-ի հաշվարկներից, որոնք արվել են իշխանությունների, փորձագետների եւ զանգվածային լրտավամիջոցներնի տվյալների հիման վրա:
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի տիկինը՝ Մելանիա Թրամփը հայտարարել է նոր կազմակերպության՝ «Մելանիա Թրամփի գրասենյակ»-ի ստեղծման մասին: Այս մասին նշվում է ընկերության թվիթերյան միկրոբլոգում արված դեռևս միակ գրառման մեջ, որով իր էջում կիսվել է Մելանիա Թրամփը:
2020 թվականին Մեծ Բրիտանիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կրճատումը կազմել է 9,9 տոկոս, ինչն ամենամեծ անկումն է 1920 թվականից ի վեր:
Մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 14 861 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը 4 057 698 է:
Կարծում եմ, որ Հայաստանի համար առնվազն, որպես առաջնահերթություն, Իրանի հետ կապի կոնտեքստում պետք է սահմանվի Սյունիքի մարզը, այսինքն՝ որևէ պարագայում չպետք է Սյունիքի մարզով Իրանի հետ ուղղակի հաղորդակցությունը կտրենք որևէ այլ պայմանավորվածությունների հետևանքով: Դա մեզ համար ունի ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային նշանակություն, ուստի Հայաստան-Իրան Սյունիքի մարզի միջոցով հաղորդակցությանը պետք է դիտարկել ուղղակի զուգահեռ ճանապարհներ, ոչ թե այլընտրանքներ:
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում խորհրդարանի շենքից ոչ հեռու մեքենայի պայթյունի հետևանքով տուժել է վեց մարդ:
«Մենք շատ կարևոր դիրք ունենք՝ չնայած փոքր երկիր լինելով, սակայն մենք այս վերջին տարիներին կամավոր այդ կողպեքի բանալին հանձնեցինք թշնամուն, և Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին և այն երկրներին, որոնք թուրքական սպառնալիքի տակ են, վատ վիճակի մեջ դրեցինք. իրենք այժմ և՛ ռազմական, և՛ քաղաքական առումով շատ վատ դրության մեջ են»:
Աֆղանստանում արևելյան և հարավային նահանգներում պայթյունների հետևանքով զոհվել է անվտանգության առնվազն 4 աշխատակից՝ ներառյալ հրամանատարը, ծանր վիրավորել 7 մարդ: