Հայաստանում տեղի ունեցող հուզումները էմոցիաների պոռթկման արդյունք են`պայմանավորված հրադադարի համաձայնագիրը որպես պարտություն ընկալելու հետ. ռուս խորհրդարանականները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ ՝ խնդրի լուծմանն աջակցելու նպատակով:
Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից: Ադրբեջանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նոյեմբերի 10-ի ժամը 05։00-ից սկսած, ՀՀ ԶՈՒ-ն, ՌԴ ԶՈՒ-ի հետ համատեղ, իրականացնում է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների կատարումը՝ վերաբերող մասով։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 9-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Հաշվի առնելով առկա իրավիճակով պայմանավորված՝ ժողովրդի ստվար զանգվածի խոր մտահոգություններն, անհապաղ նախաձեռնում եմ քաղաքական խորհրդակցություններ՝ համազգային շահերի պաշտպանության մեր օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելու նպատակով։
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը:
Տելեգրամյան մի շարք ալիքներ եւ ԶԼՄ-ներ հրապարակել են ոչ պաշտոնական թարգմանությամբ
Լեռնային Ղարաբաղի հարցով նոր պայմանավորվածության շուրջ աշխատանքները սկսվել են ավելի վաղ, քան ռուսական ուղղաթիռի խոցումը: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Խաղաղ բնակավայրերի և բնակչության ուղղությամբ չթույլատրվող զինատեսակներից կրակ բացելը` ռազմական հանցագործություն է։
Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ստեփանակերտն այս պահին դարձյալ թշնամու թիրախում է։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Ջո Բայդենին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, նշել է նրա փորձը, Գերմանիայի եւ Եվրոպայի նրա իմացությունը:
Թուրքիան ֆինանսավորում է ջիհադիստական վարձկանների ջոկատները, խոսքը մի քանի հազար վարձկանների մասին է Սիրիայից, որոնք մարտնչում են Ղարաբաղի սահմանին ճակատի առաջնագծում։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-24 ուղղաթիռի խոցման կապակցությամբ:
Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանն ակնհայտ ագրեսիա է համարում ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում ՌԴ Մի-24 ուղղաթիռի խոցումը:
«Մարտական գործողությունների ելքը կանխատեսելիս հիմնվում են որոշակի տվյալների վրա, սակայն ժամանակակից համազորային մարտը դինամիկ գործընթաց է, և ենթադրում է իրավիճակային բազմաթիվ փոփոխություններ, որոնք ոչ միշտ են կանխատեսման ենթակա»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է մի քանի հանրահավաք անցկացնել՝ փորձելով երկարացնել ձայների վերահաշվարկը մի շարք նահանգներում:
Երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դնում է խորհրդանշական խնդիր, և այն կատարելու համար պատրաստ է հաշվի չնստել որևէ կորուստի հետ, այդ դեպքում ցանկացած պատերազմում հնարավոր է, որ մի դիվերսիոնհետախուզական խմբի հաջողվի ներթափանցել որևէ բնակավայր և 1-2 րոպեով ինչ-որ դրոշակ բարձրացնել:
Վերջին երեք-չորս օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ: Այդ ժամանակահատվածում ընթացել են համառ մարտեր, ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել և պաշտպանում են Արցախի խորհրդանիշներից մեկը` հինավուրց բերդաքաղաք Շուշին, և պատրաստ են, վճռականորեն տրամադրված պատվով կատարել իրենց խնդիրը:
Երբ ԱՄՆ ընտրությունների ելքն արդեն պարզ էր, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր զանգահարել Բայդենին, շնորհավորել և ներկայացնել իրավիճակն Արցախում:
Оրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը։
ՊԲ ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը ներկայացնում է իրավիճակը ռազմաճակատում. ՈՒՂԻՂ
«Դա է պատճառը, որ Շուշիի «գրավումը» ներկայացնում են՝ որպես «հաղթական» պատերազմի ավարտ։ Սա ոչ միայն ուղերձ է սեփական հասարակությանը, այլև միջազգային հանրությանը առ այն, որ ադրբեջանական կողմը պատրաստ է կանգնեցնել պատերազմը, հետագա գործընթացները տեղափոխել դիվանագիտական հարթություն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ սցենարը վաղուց է գծված, բայց գործողությունները չեն համապատասխանում այդ սցենարին։
Ռուսական Ми-24 ուղղաթիռը կործանվել է Հայաստանի Երասխ բնակավայրի մոտ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Ադրբեջանի բնակչությունը շարունակում է կամ փորձում է հավատալ իրենց ղեկավարի ամենօրյա ստերին։ Սեպտեմբերի 27-ից՝ իրենց կողմից սանձազերծված պատերազմի առաջին օրերին գրաված մի գյուղը գրեթե ամեն օր գրավում ու հրճվում են։ Հետո ուրախանում են իրենց տգետ ֆոտոշոփի վարպետների կատարած գործերը տեսնելով։
Ռուսաստանը շատ ակտիվ մասնակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանը: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն անդրադառնալով Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի դարձած Բաքու այցերին, նշեց՝ գաղտնիք չէ, որ այդ երկու պետությունները դարձել են մեկ ընդհանուր մարմին։