Բաժիններ՝

Շուտով ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի դեսպանություններ կբացվեն Մոսկվայում. դիվանագիտական աղբյուր

Մոսկվայում առաջիկայում կբացվեն Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների դեսպանություններ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական մի աղբյուր:

«Ջանալու ենք, որպեսզի (դա) արվի առաջիկայում, որքան արագ, այնքան լավ: Զբաղվում ենք կոնկրետ աշխատանքով»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նա կարծում է, որ դիվանագիտական ներկայացուցչությունները կարող են բացվել «մեկ կամ երկու ամսվա» ընթացքում: Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Պետդումայի պատգամավորներին եւ Դոնբասի հանրապետությունների ղեկավարներին դիմելուց հետո հրամանագրիր է ստորագրել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու վերաբերյալ:

Հաջորդ օրը Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել է նոր պետությունների հետ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս