
Այնպիսի տպավորություն է, որ Պուտինը մտքերով շատ հեռու է. Daily Mail-ը տեսանյութ է հրապարակել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Քրիստոս Ամերափրկիչ տաճարում ուղղափառ Զատկի կեսգիշերային պատարագին, որից կադրեր է հրապարակել Daily Mail-ը՝ նշելով, որ ղեկավարի կողքին կանգնած է եղել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ տեսանյութում Պուտինը բավականին նյարդային ու անվստահ տեսք ունի. այնպիսի տպավորություն է, որ ՌԴ նախագահը մտքերով շատ հեռու է:
Ըստ Daily Mail-ի՝ Պուտինի արտաքին տեսքը կարող է վկայել, որ նա առողջական խնդիրներ ունի:
Աղբյուրը նաև հավելում է, որ պատարագը մատուցել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը: