
Լեհաստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղում է Ուկրաինային զենքի մատակարարումների ծավալներով

Լեհաստանն ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղում է Ուկրաինային սպարազինությունների մատակարարումների ծավալներով: Ապրիլի 25-ին այդ մասին RMF ռադիոկայանի եթերում հայտարարել է Լեհաստանի կառավարության ղեկավարի դիվանատան ղեկավար Միխել Դվորչիկը:
Նրա խոսքով՝ մատակարարումների մանրամասնություները չեն հաղորդվում: «Բայց անհրաժեշտ է պարզորոշ ասել, որ Լեհաստանն այն պետությունն է, որն Ուկրաինա է ուղարկում ամենից շատ սպառազինություն ԱՄՆ-ից անմիջապես հետո»,- ասել է Դվորչիկը:
Ինչպես ավելի վաղ հայտնել են Լեհաստանի իշխանությունները երկրին արդեն Ուկրաինային է մատակարարել 7 միլիարդ զլոտիի (1,6 միլիարդ դոլարի) զենք: Դա Ուկրաինային մեր ռազմական աջակցության գինն է,- ասել է Լեհաստանի կառավարության ներկայացուցիչը:
«Սպառազինությունների որոշակի կատեգորիաներում մենք բացարձակ առաջատարն ենք»,- հավելել նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: