Բաժիններ՝

Սկսվել է C-500-ի սերիական արտադրությունը

Սկսվել է հակաօդային պաշտպանության ՊՐՈ C-500 («Պրոմեթեւս») նորագույն համակարգի սերիական արտադրությունը: Այդ մասին Նացիոնալնայա օբորոնա» հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է «Ալմազ-Անտեյ» օդատիեզերական պաշտպանության կոնցեռնի գլխավոր տնօրեն Յան Նովիկովը:

«Կազմակերպվել է C-500 համակարգերի սերիական արտադրությունը՝ հայրենական գիտության եւ տեխնիկայի վերջին նվաճումների օգտագործմամբ: Այդ համակարգի մարտական հնարավորություններն զգալիորեն գերազանցում են ավելի վաղ ստեղծված զենիթահրթիռային համակարգերին եւ զենիթահրթիռային համալիրներին: C-500-ն ի զորու է դառնալ Ռուսաստանի ռազմատիեզերական պաշտպանության հիմնական համակարգը»,-ասել է նա: «Պրոմեթեւս» C-500-ը պատկանում է «ցամաք-օդ» զենիթահրթիռային համալիրների նոր սերնդին:

Դա հեռահար գործողության եւ բարձր կալանման համապիտանի համալիր է՝ հակահրթիռային պաշտպանության մեծ ներուժով: Խոցման շառավիղը շուրջ 600 կիլոմետր է: C-500-ի պետական փորձարկումներն սկսվել են 2020 թվականին:

Այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվոռուչկոն հայտարարել էր, թե զինվորականները հույս ունեն առաջին զենիթահրթիռային համակարգերն ստանալ 2021 թվականին, իսկ սերիական մատակարարումը կսկսվի չորս տարի հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս