ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արդեն մի քանի օր է՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության գրասենյակում հավաքվում են արտախորհրդարանական շուրջ երկու տասնյակ կուսակցություններ և քննարկում սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված պատերազմը և դրա հետևանքով ստեղծված իրավիճակն Արցախում և Հայաստանում, և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ քննարկումների ավարտին հանդես կգան համատեղ հայտարարությամբ: 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՅԴ գրասենյակում ընթացող քննարկումներին մասնակցած կուսակցություններից Դեմոկատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նշեց, որ քննակվում է հարցը, թե ինչպես վարվել, որ ստեղծված իրավիճակից դուրս գանք։
Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կենտրոնական գործադիր խորհուրդը հաղորդագրությամբ անդրադարձել է նախօրեին Թուրքայի ֆինանսների ու գանձապետարանի նախարար, նախագահ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի պաշտոնանկությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հարցին, թե ընդհանուր առմամբ ինչպե՞ս կբնութագրի Ռուսաստանի դիրքորոշումը պատերազմի ընթացքում, և ինչո՞ւ Ռուսաստանը, ով տիրապետում էր, ըստ շատերի, տարածաշրջանում բազում լծակների, նույնիսկ հակամարտության կարգավորման բանալիին, չկարողացավ դադարեցնել պատերազմը, Ռուսաստանին հարկավո՞ր է արդյոք իր ավանդական ազդեցությունն այս տարածաշրջանում, Լեպյոխինը պատասխանեց, որ Ռուսաստանը բարդ իրավիճակում է։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայ ժողովուրդը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժեր, մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու հայկական երկու պետություններին ուղղված թուրքադրբեջանական ագրեսիան: Պատերազմական այս օրերին քաղաքական, դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված հանդիպումների առաջարկներ, որոնք մնացել են անպատասխան և չիրագործված: Պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի և ծանր: […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի հետ հանդիպմանը հայտարարել է, որ կարեւոր նշանակություն ունի հակամարտությունից հետո Սիրիայի Արաբական Հանրապետության վերականգնման խնդիրը:
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների սրման ֆոնին Իրանն իր տարածքային ամբողջականության ապահովման համար հրետանային դիվիզիաներ է տեղակայել Հարավային Կովկասի հետ սահմանի երկայնքով, գրում է Azariha թելեգրամյան պորտալը:
Երեկ Թբիլիսիում խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարների մի մասը տեղափոխվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Տեղեկությունը փոխանցում է 1tv.ge կայքը՝ հավելելով, որ «Ազգային շարժման» առաջնորդներից Նիկա Մելիան ասել է, թե ոչ մեկին թույլ չեն տա մտնել ընտրական վարչակազմի շենք, քանի դեռ չեն նշանակվել նոր ընտրություններ:
Գերմանական հեղինակավոր «Bild» պարբերականի լրագրող Փոլ Ռոնժեյմերն արձագանքել է Ալիևի այն հայտարարությանը, թե իբր Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը թիրախավորելու մասին լրագրողների հրապարակումներն ապատեղեկատվություն են:
Սույն հարցազրույցում Իլհամ Ալիևը հաստատում է, որ չունի որևէ արդարացում Ստեփանակերտի և Արցախի այլ խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ, որն անհերքելի փաստերով արձանագրվել է բազմաթիվ հեղինակավոր միջազգային ԶԼՄ-ների և մարդու իրավունքների պաշտպանությամբ մասնագիտացված կազմակերպությունների կողմից։
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում իրականացված զինված հարձակման հետևանքով մահացել է 11 անձ։
Սիրիայում կարգավորման աշխատանքը, որը Ռուսաստանի կողմից անցկացվում է Իրանի եւ Թուրքիայի հետ համատեղ, ցույց է տալիս իր արդյունավետությունը. միջազգային ահաբեկչության օջախն այնտեղ փաստորեն ոչնչացվել է:
Ռուսաստանի ազգային անվտանգության փորձագետ, պաշտոնաթող գնդապետ Ալեքսանդր Ժիլինը ռազմական թղթակից Յուրի Կոտենոկի թելեգրամյան ալիքի համար մեկնաբանել է իրավիճակը Արցախում:
Ջոզեֆ Բայդենի շտաբի ներկայացուցիչները պահանջ են հղել ԱՄՆ-ի ընդհանուր ծառայությունների վարչությանը քաղաքական գործչին ընտրված նախագահ ճանաչելու վերաբերյալ:
Արվեստի և գիտության հայ ու օտարերկրացի նշանավոր գործիչները Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնից հեռացնելու առցանց ստորագրավահաք են սկսել:
Ինչքան ավելի դժվար է մի տարածքային միավոր գնահատել իբրև պետություն, ու ինչքան ավելի ուժեղ են կասկածները պետության երեք հատկանիշների (տարածքի, բնակչության և պետական իշխանության (տես Georg Jellinek, Allgemeine Staatslehre, 3. Aufl. 1914, S. 396 ff.)) առկայության առնչությամբ, այնքան ավելի մեծ է միջազգային հանրության կողմից իբրև պետություն ճանաչվելու նշանակությունը։
Ֆրանսիական ամենամեծ «Agence France-Presse» (AFP) լրատվական գործակալությունը չի հրապարակել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ հարցազրույցը, ինչը հուսահատական ջղաձգումներ է առաջացրել դեսպանի մոտ։ Նա այդ մասին գրառում է արել Twitter-ում․
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է Իրանի դեմ նոր խիստ պատժամիջոցներ սահմանել մինչեւ նախագահի հեռանալը:
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը:
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հարևան երկրներին ուղղել է «անկեղծ ուղերձ», որում նշել է, որ «դրսի աշխարհի» վրա հիմնվելն անվտանգության երաշխիք չի կարող լինել, իսկ ահա Իրանի հետ «միասին հնարավոր կլինի ավելի լավ ապագա կառուցել», գրում է IRNA գործակալությունը:
Աջարիայի Ինքնավար Հանրապետության ոստիկանության դեպարտամենտի ղեկավար Կոնստանտին Անանիաշվիլին հայտնել է, որ Բաթումում անցկացվող ընդդիմության ակցիայում իրավիճակը հանգիստ է, եւ մոբիլիզացվել են ոստիկանության ուժերը, ներառյալ հատուկ նշանակության ուժերը՝ ապահովելով հասարակական կարգի պահպանումը:
Աշխարհի բոլոր հայ գիտնականները պետք է գան Հայաստան և ստեղծեն զենք, որը կպարտադրի մեր թշնամիներին հրաժարվել հայ ժողովրդին ոչնչացնելու իրենց անմարդկային ծրագրերից և պատմական տեսանկյունից լուծել հայկական հարցը՝ մեր սպառնալի զենքի և խելքի միջոցով վերադարձնելով այն ամենը, ինչ պատկանում է հայերին: Հայաստանը արդեն դառնում է համար մեկ տարածաշրջանային տիրությունը՝ ոչ Թուրքիան, ոչ Իրանը, ոչ Վրաստանը և ոչ էլ Ադրբեջանը:
Հայաստանում պետք է լինի ղեկավար, որի հետ ռուսները «խոսեն»։ Այսինքն,պետք լինի մարդ, ում խոսքը գին ունի, խոստումը կատարում է, միտքը հուզական չէ, ազդեցությունների տակ չի ընկնում եւ ամենակարեւորը, կարողանում է իր վրա պատասխանատվություն վերցնել ու արագ որոշումներ կայացնել։
Արցախում իրավիճակը շարունակում է նույնը մնալ, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են։ 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ ընտրված Ջո Բայդենին:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հարձակվել են Բաղդադից դեպի արեւմուտք գտնվող դիտորդական կետի վրա. հարձակման հետեւանքով 11 մարդ է զոհվել:
Ադրբեջանաթուրքական ուժերը շարունակում են պատերազմական հանցագործությունները, մասնավորապես, կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 49 մլն 708 հազարը: