
Թուրքիայի նախագահը Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց է անցկացրել Զելենսկու հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այս մասին հայտնում է թուրքական A Haber-ը:
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիայի նախագահը պլանավորում է մոտ ժամանակներս հեռախոսազրույց անցկացնել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ասելով, որ իրենք պատրաստ են բանակցային գործընթացում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն, այդ թվում՝ միջնորդության տեսքով, Էրդողանը նշել է, որ Անկարան դրական է դիտարկում Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ Թուրքիայի նախագահը պլանավորում է մոտ ժամանակներս հեռախոսազրույց անցկացնել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: