Հնարավոր է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը ներառի նավթի ներմուծման սահմանափակումներ. ԵՀ

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի տեղակալ Վալդիս Դմբովսկիսը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթը կարող էայս կամ այն ձեւով ներառել ռուսական նավթի ներմուծման սահմանափակումներ, սակայն այն պետք է կազմվի այն կերպ, որպեսզի նվազագունի հասցվի վնասը Միության անդամ երկրների համար։

«Մենք աշխատում ենք պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վրա, եւ հարցերից մեկը, որը մենք քննարկում ենք, նավթային բռնարգելքի այս կամ այլ ձեւն է: Երբ պատժամիջոցներ ենք սահմանում, մենք պետք է դա անենք այն կերպ, որպեսզի առավելագույնս ուժեղացնենք ճնշումը Ռուսաստանի վրա՝ ըստ որում մեզ համար նավազագույնի հասցնելով զուգընթաց վնասը»,- ասել է Դոմբրովսկիսը The Times թերթում հրապարակված հարցազրույցում, որը հրապարակվել է ապրիլի 25-ին:

Քաղաքական գործիչը նաեւ նշել է, որ պատժամիջոցների մանրամասնությունները տակավին համաձայնեցված չեն, բայց կարող են ներառել աստիճանական հրաժարում ռուսական նավթից կամ արտահանման սականգի սահմանում, որը գերազանցում է որոշակի գնային սահմանը:

Ապրիլի 22-ին եվրոպական Politico թերթը հայտնել է, որ Եվրահանձնաժողովն այս շաբաթ Եվրամիության երկրներին կառաջարկի հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի նախագիծը:

Հրատարակության աղբյուրների տվյալներով՝ այն կարող է ներառել «նավթի մատակարարումների որոշ սահմանափակումներ» եւ ֆինանսական միջոցներ, այդ թվում եւս մի քանի բանկերի անջատում SWIFT վճարային համակարգրից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս