
Մերձդնեստրի պետական անվտանգության նախարարության շենքում պայթյուններ են որոտացել

Մերձդնեստրի Տիրասպոլ քաղաքում գտնվող պետական անվտանգության նախարարության շենքում մի քանի պայթյուն է որոտացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ ականատեսների վկայություններով, լսվել են բարձր ձայներ: Վնասվել են հարևանությամբ գտնվող շենքերի պատուհանները:
Նշվում է, որ նախարարության շենքի մոտ երթևեկությունն ամբողջությամբ կասեցված է: Տեղում աշխատում են ոստիկանության, շտապ օգնության, փրկարար և հրշեջ ծառայության աշխատակիցները: