Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտնել է, որ պահապանների կորպուսի ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ են անցկացվելու Իրանի հյուսիսարևմտյան սահմանների մոտ՝ Արաքսի շրջանում։
Երկրի առաջնորդը կոչ արեց ամրապնդել վստահությունը չինական մշակույթի, դրա ուժի նկատմամբ և նոր քայլեր կատարել սոցիալիստական մշակույթի զարգացման համար:
Խոշոր հրդեհ է բռնկվել Իրանի «Էվին» բանտում, որտեղ պահվում են հիմնականում քաղբանտարկյալները: Բացի այդ` բանտի ներսից լսվել են կրակոցների ձայներ: Այս մասին հաղորդում է Associated Press.
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Կովկասում օտար ուժերի ներկայությունն անվանել է տարածաշրջանի պետությունների ընդհանուր մտահոգությունը և ընդգծել Իրանի անհամաձայնությունը՝ տարածաշրջանում որևէ օտար ուժի տեղակայման հետ, հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։
Նրա տեղեկատվության համաձայն, թագավորության տարեկան գնաճը սեպտեմբերին դանդաղել է մինչեւ 8,9 տոկոս՝ օգոստոսի 10,5 տոկոսի դիմաց:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ Ադրբեջանի ՊՆ նմանօրինակ ապատեղեկատվության ամենօրյա տարածումը ոչ այլ ինչ է, քան արհեստականորեն սահմանային լարվածություն ստեղծելու փորձ:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիներին, ովքեր գտնվում են Ուկրաինայում, կոչ են անում ուժեղացնել նախազգուշական միջոցները եւ դուրս գալ երկրից. դեսպանատունը պատրաստ է օգնություն ցուցաբերել, ասվում է զեկույցում։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին Թուրքիայի ածխահանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի։
«BUPAR» հետազոտական և խորհրդատվական ընկերությունը սոցհարցումների միջոցով փորձել է պարզել մուսուլմանական գլխաշորի (հիջաբ) օրենքի նախագծի վերաբերյալ Թուրքիայի քաղաքացիների դիրքորոշումը, ինչպես նաև նրանց նախընտրական հակումները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Չինաստանը չի բացառում դրսից միջամտող ուժերի դեմ ուժի կիրառումը Թայվանի հարցը լուծելու համար: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է Չինաստանի կոմունիստական կուսակցություն 20-րդ համագումարի խոսնակ Սուն Յելին։
Թբիլիսիում 2022 թվականի վերջին 9 ամիսներին վաճառվել է 31 հազար 23 բնակարան։ Անշարժ գույքի առք ու վաճառքի վիճակագրությամբ զբաղվող Recov.ge-ում նշվում է, որ բնակարանների գործարքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 21 տոկոսով, իսկ անշարժ գույքի շուկայինը՝ 35 տոկոսով՝ հասնելով 1,5 մլրդ դոլարի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
168ТV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Շվեյցարիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Միշել Մաթերը նշեց, որ դատապարտում են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները. «Մենք այստեղ ենք Հայաստանի ժողովրդին մեր համերաշխությունը հայտնելու, նաև ընդգծելու, որ մենք նույն արժեքներն ենք կիսում, դրանք են՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, միջազգային իրավունքը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը»:
Փաշինյանն ասում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սահմանազատվեն 1991-ի սահմաններով։ Դա նշանակում է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին այսօր առկա ռեժիմը՝ ադրբեջանական անցակետեր, մաքսակետեր, սահմանապահ ծառայություն, ունենալու ենք նաև մեր բոլոր կարևորագույն զարկերակների վրա՝ Երևան-Գորիս ավտոճանապարհին, Արարատի մարզում՝ Տիգրանաշենում, դեպի Վրաստան ճանապարհին՝ Ոսկեպարի մոտ։
Թե ինչու Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը չի փոխվում, և արդյո՞ք դրա պատճառը միայն քաղաքական է, կամ 44-օրյա պատերազմի համատեքստում, ժամանակը դեռ ցույց կտա, ամեն դեպքում, մի քանի փաստ հիշեցնելը, ինչպես ասում են, գործին վնաս չի տա:
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հետ:
168․am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵՄ դիտորդներին, ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ ԵՄ-ն աննախադեպ արագություն ցուցաբերեց որոշումների կայացման հարցում՝ արագորեն դիտորդներ տեղակայելով՝ այն դեպքում, երբ պարզ որոշումների կայացման համար տարիներ են պահանջվում։ Սա, նրա որակմամբ, հերթական անգամ ցույց տվեց, որ խնդիրը ոչ թե եվրոպական բյուրոկրատիան է, այլ քաղաքական կամքի բացակայությունը։
Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19-ով հիվանդ 1657 մարդ, ապաքինվել է 26130 մարդ:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան ցավակցություն է հայտնել Թուրքիայի իշխանություններին և ժողովրդին՝ Բարտին նահանգի ածխահանքում տեղի ունեցած վթարի հետևանքով տասնյակ մարդկանց մահվան կապակցությամբ։
Հունական Կրետե կղզում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով մեկ մարդ մահացել է։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ երկրին անհրաժեշտ է ունակ բանակ՝ երկարատև պատերազմին պատրաստվելու համար՝ պատժամիջոցների ֆոնին, որոնք ցնցում են Եվրոպայի տնտեսությունը:
168.am-ի հետ զրույցում քարտեզագիր Անուշավան Բարսեղյանը նախ ասաց, թե իրեն հայտնի չէ, թե 1929 թվականի ինչ քարտեզներով է դելիմիտացիա տեղի ունեցել։
Չինաստանի Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են: Այն կմեկնարկի հոկտեմբերի 16-ին` տեղական ժամանակով 10:00-ին:
Հնդկաստանը Եգիպտոսին հրավիրել է որպես հյուր մասնակցելու G20 գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերին հնդկական հողի վրա։
Սաուդյան Արաբիան Ուկրաինային 400 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի։
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։
Ռուսաստանում մասնակի զորահավաքը կավարտվի մոտ երկու շաբաթից, ավելի քան 220 000 մարդ արդեն զորակոչվել է:
Թուրքիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Դմիտրի Կուլեբան շաբաթ օրը հեռախոսազրույց են անցկացրել։
Հայաստանն Ադրբեջանին հստակ օր է առաջարկել՝ սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի հանդիպում կազմակերպելու համար։
Առնվազն 40 մարդ է զոհվել Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթին գավառի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի։
Ռուսաստանում հայտնաբերվել է գրիպի H3N2 տեսակի առաջին վիրուսը: Պարզվել է, որ վիրուսը ներմուծվել է: