Բաժիններ՝

Արարատ Միրզոյանը ցավակցել է Չավուշօղլուին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին Թուրքիայի ածխահանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի։

«Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Բարտինի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին»,- գրել է Միրզոյանը։

Թվիթերում Չավուշօղլուն Միրզոյանի ցավակցությանը պատասխանել է․ «Շնորհակալություն նախարարին անկեղծ ցավակցական ուղերձի համար»։

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ի երեկոյան Բարտին նահանգի ածխահանքում։ Պայթյունի վայրում գտնվել են 115 հանքափորներ, ովքեր հայտնվել են գետնի տակ 300 մետր խորության վրա, ոմանց հաջողվել է տարհանել։ Հանքավայրում արգելափակված է մնացել 49 մարդ:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ զոհերի թիվը հասել է 41-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս