Բաժիններ՝

Չինաստանը չի բացառում ուժի կիրառումը Թայվանի խնդրի լուծման համար

Չինաստանը չի բացառում դրսից միջամտող ուժերի դեմ ուժի կիրառումը Թայվանի հարցը լուծելու համար: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է Չինաստանի կոմունիստական կուսակցություն 20-րդ համագումարի խոսնակ Սուն Յելին։

«Մենք չենք խոստանում հրաժարվել ուժի կիրառումից և վերապահում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու հնարավորությունը արտաքին ուժերի միջամտության և Թայվանի անկախության կողմնակից անջատողական ուժերի և նրանց անջատողական գործունեության դեմ»,- ասել է Սուն Յելին մամուլի ասուլիսում։ Նա ընդգծել է, որ դա ոչ մի կերպ ուղղված չի լինի Թայվանի ժողովրդի դեմ, քանի որ Պեկինի նպատակն է պահպանել խաղաղ վերամիավորման հեռանկարը և խթանել կղզու խաղաղ վերամիավորման գործընթացը Չինաստանի մայրցամաքի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս