
Ֆրանսիայի արտգործնախարարը ցավակել է Թուրքիային ածխահանքում տեղի ունեցած վթարի կապակցությամբ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան ցավակցություն է հայտնել Թուրքիայի իշխանություններին և ժողովրդին՝ Բարտին նահանգի ածխահանքում տեղի ունեցած վթարի հետևանքով տասնյակ մարդկանց մահվան կապակցությամբ։
«Իմ խորին ցավակցությունները թուրք ժողովրդին՝ Բարտինի հանքավայրում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ»,- գրել է Քոլոննան իր Twitter-ում։ Նա աջակցության խոսքեր է հղել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին։
Ածխահանքում պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ի երեկոյան: Զոհերի թիվը հասել է 41-ի։