Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Կովկասում օտար ուժերի ներկայությունն անվանել է տարածաշրջանի պետությունների ընդհանուր մտահոգությունը և ընդգծել Իրանի անհամաձայնությունը՝ տարածաշրջանում որևէ օտար ուժի տեղակայման հետ, հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։

Իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում Ամիրաբդոլլահյանը քննարկել է երկկողմ, տարածաշրջանային և միջազգային կարևորագույն հարցեր։

Անդրադառնալով Կովկասում վերջին զարգացումներին՝ նա ընդգծել է այլ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցությունը և դա անվանել Իրանի մշտական ​​քաղաքականությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31