
Հնդկաստանը Եգիպտոսին որպես հյուր հրավիրել է 2023թ-ի G-20 գագաթնաժողովին

Հնդկաստանը Եգիպտոսին հրավիրել է որպես հյուր մասնակցելու G20 գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերին հնդկական հողի վրա։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Եգիպտոսի մայրաքաղաքում այցով գտնվող Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը։
Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է տեղական հեռուստատեսությամբ, հնդիկ նախարարն ասել է, որ իր գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ երկրների միջև առևտրի զգալի աճի հնարավորությունը։ Ջայշանքարի տվյալներով՝ հնդկական ընկերությունները ներկայումս 3 մլրդ դոլար են ներդրում Եգիպտոսի տնտեսության մեջ։ Նա շահագրգռվածություն է հայտնել ընդլայնել համագործակցությունը արդյունաբերության ոլորտում, վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում։
Նախարարը նշել է նաև Կահիրեի հետ զարգացող համագործակցությունը ռազմական ոլորտում և անվտանգության կառույցներում։