
Ռուսաստանում օրվա ընթացքում COVID-19-ով հիվանդ ավելի քան 1600 մարդ է հոսպիտալացվել

Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19-ով հիվանդ 1657 մարդ, ապաքինվել է 26130 մարդ: Այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։
«Ռուսաստանի Դաշնությունում 2022 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ օրական հոսպիտալացումների թիվը կազմել է 1657 մարդ և նախորդ օրվա համեմատ նվազել է 5,3 տոկոսով: Օրական ապաքինվել է 26130 մարդ, կամ հոկտեմբերի 14-ի համեմատ 5,1 տոկոսով պակաս»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել 31 մարզում, ութ մարզերում իրավիճակը չի փոխվել։