Բաժիններ՝

Թեհրանի բանտում հրդեհ է բռնկվել, լսվել են կրակոցներ

Խոշոր հրդեհ է բռնկվել Իրանի «Էվին» բանտում, որտեղ պահվում են հիմնականում քաղբանտարկյալները: Բացի այդ` բանտի ներսից լսվել են կրակոցների ձայներ: Այս մասին հաղորդում է Associated Press.

Դեպքի վայրի տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են ծխի քուլաներ բարձրանում բանտի վերեւում, լսվում են կրակոցներ եւ տագնապի ազդանշան:

Ենթադրվում է, որ բանտում խռովություն է տեղի ունեցել։ Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ բանտում կարգուկանոնը վերականգնվել է, և այս պահին հրշեջները պայքարում են հրդեհի դեմ:

Միջադեպը տեղի է ունեցել հակակառավարական բողոքի ակցիաների ֆոնին, որոնք Թեհրանում բռնկվել են երիտասարդ կնոջ մահից հետո, որին ոստիկանությունը ձերբակալել է հիջաբ կրելու կանոնները խախտելու համար: Ոստիկանությունից հայտնել են, որ մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը, իսկ կնոջ ընտանիքը պնդել է, որ առողջական խնդիրներ չի ունեցել, մասնավորապես, սիրտ-անոթային համակարգի հետ:

Այս շաբաթ ակցիաներ են տեղի ունեցել Իրանի տասնյակ քաղաքներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս