
Իսպանիայում 30 տարվա ընթացքում պարենամթերքի գների ամենամեծ աճն է գրանցվել

Իսպանիայում պարենամթերքի եւ ոչ ոգելից խմիչքների գներն ընթացիկ տարվա սեպտեմբերին 14,4 տոկոսով աճել են անցյալ տարվա այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: Այս տվյալները հոկտեմբերի 14-ին հրապարակել է թագավորության վիճակագրության ազգային ինստիտուտը:
Նրա տեղեկատվության համաձայն, թագավորության տարեկան գնաճը սեպտեմբերին դանդաղել է մինչեւ 8,9 տոկոս՝ օգոստոսի 10,5 տոկոսի դիմաց:
Դրա հետ մեկտեղ սննդամթերքի եւ ոչ ոգելից խմիչքների արժեքն աճել է 14,4 տոկոսով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 1994 թվականին համապատասխան դիտարկումների սկսվելուց ի վեր: Հունիսին գնաճը թագավորությունում հասել է 10,8 տոկոսի, ինչն ամենաբարձր ցուցանիշն է դարձել 1984 թվականից ի վեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: