
Ռուսաստանում հայտնաբերվել է գրիպի H3N2 տեսակի առաջին վիրուսը

Ռուսաստանում հայտնաբերվել է գրիպի H3N2 տեսակի առաջին վիրուսը: Պարզվել է, որ վիրուսը ներմուծվել է: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը` այս մասին գերատեսչության խորհրդի նիստում հայտնել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։
«Անցյալ շաբաթ մեկուսացվել է գրիպի առաջին H3N2 վիրուսը, որը ներմուծվել է Եգիպտոսից: Առայժմ Ռուսաստանի տարածքում գրիպի այլ վիրուսներ չկան: Հետևաբար, մենք ժամանակ ունենք մանրակրկիտ մշակելու գործողությունների ծրագիր»,- ասել է Պոպովան:
Խոսելով ներկա համաճարակային իրավիճակի մասին՝ Պոպովան նշել է, որ հիվանդացության աճի նոր փուլի նախօրեին Ռուսաստանի Դաշնությունում շրջանառվող բոլոր շնչառական վարակների հետ կապված իրավիճակը այս պահին մնում է բավականին կայուն։