Թբիլիսիում անշարժ գույքի վաճառքը հասնում է 1 մլրդ դոլարի

Թբիլիսիում 2022 թվականի վերջին 9 ամիսներին վաճառվել է 31 հազար 23 բնակարան։ Անշարժ գույքի առք ու վաճառքի վիճակագրությամբ զբաղվող Recov.ge-ում նշվում է, որ բնակարանների գործարքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 21 տոկոսով, իսկ անշարժ գույքի շուկայինը՝ 35 տոկոսով՝ հասնելով 1,5 մլրդ դոլարի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ տեղեկության՝ հունվար-սեպտեմբերին Թբիլիսիում կրկնապատկվել է նորակառույց բնակարանների պահանջարկը։

Բացի այդ, նշվում է, որ այս ընթացքում Թբիլիսիի կենտրոնում նորակառույց բնակարանների վաճառքի ծավալն աճել է 11 տոկոսով, իսկ ծայրամասերում՝ 9 տոկոսով։ Հին բնակարանների դեպքում ծայրամասերում բնակարանների վաճառքի ծավալն աճել է 8 տոկոսով, իսկ քաղաքի կենտրոնում 7 տոկոսով։

Տեսանյութեր

Լրահոս