ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 650 միլիոն դոլար գումարի զենք վաճառելու գործարքին: Այդ մասին գրում է Axios-ը:
Ճապոնիայի խորհրդարանի արտահերթ նստաշրջանը, որտեղ տեղի կունենա երկրի նոր վարչապետի համար քվեարկությունը, կգումարվի նոյեմբերի 10-ին:
Ավստրիան նոյեմբերի 9-ից կվերացնի Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության բոլոր սահմանափակումները, սակայն մուտքի կանոնները կմնան անփոփոխ:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) Վրաստանին է փոխանցել պաշտպանիչ միջոցների լրացուցիչ պաշարներ՝ դպրոցներում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Հանրապետության գյուղատնտեսության եւ պարենավորման նախարար Ժուլիեն Դենորմանդին հայտարարել է սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին Եվրոպայում թռչնագրիպի արագ տարածման պատճառով: Նոյեմբերի 5-ին այդ մասին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ադրբեջանը լի է վճռականությամբ՝ վերակառուցելու ավելի քան 9 կործանված քաղաքները: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը 44-օրյա պատերազմին նվիրված համաժողովում:
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Հայաստանին է փոխանցել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված շուրջ 1700 զինծառայողի մարմնի մնացորդներ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին կուսակից, նախկին արտգործնախարար, ապա նաև վարչապետ, իսկ այժմ Էրդողանի գլխավոր քննադատներից Ահմեթ Դավութօղլուն ևս անդրադարձել է արտահերթ ընտրությունների հավանականությանը՝ այն կապելով երկրի տնտեսության վատ վիճակի հետ:
Թուրքիայում փաստաբան Ալի Օզհանը հայտարարել է, որ դիմում է ներկայացնելու ներքին գործերի նախարարություն նոր կուսակցություն հիմնելու մասին, որը կոչվելու է «Կյանք առանց պարտադրանքի» կուսակցություն։ Նա նշել է, որ կուսակցությունը պայքարելու է կորոնավարակի պատվաստումների, դիմակների և պարտադիր «PCR» թեստերի դեմ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կոլումբիայի հարավ – արեւմուտքի Մալյամայի մունիցիպալիտետի շրջանում սողանքի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 17-ի: Նոյեմբերի 4-ին այդ մասին հայտնել է տեղի Աղետների ռիսկերի կառավարման ազգային կենտրոնը։
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Ռուսաստանից Թուրքիայի գնած S-400 զենիթահրթիռային համակարգերը տեղափոխվել են Ադանայում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազա, որն օգտագործում են նաև ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ական ուժերը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ի վարչակազմը գոհ է այն բանից, թե ինչպես է անցնում ռազմավարական կայունության շուրջ Ռուսաստանի հետ երկխոսությունը եւ հույս ունի, որ կկարողանա ապագայում նման գործընթաց սկսել Չինաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Ռուսաստանի Իրկուտսկի մարզում երկու օր առաջ կործանված Ան-12 ինքնաթիռի ավիավթարի վայրում հայտնաբերվել են բոլոր 9 զոհի մնացորդները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Twitter-ի միջոցով ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նա ակնակրել է, որ իշխանությունը խուսափում է արտահերթ ընտրություններից՝ այս անգամ օգտագործելով Netflix-ի հանրահայտ սերիալը։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 4-ի առավոտվա դրությամբ կազմել է 248 միլիոն 80 հազար 479: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Ֆրանկֆուրտի DAX ֆոնդային սակարանի հիմնական ինդեքսը, որը ներառում է Գերմանիայի 30 խոշորագույն բաժնետիրական ընկերությունները, նոյեմբերի 4-ին սակարկությունների առաջին ժամերին հասել է իր պատմության մեջ ամենաբարձր մակարդակին՝ 16 055 կետի:
Կորեայի Հանրապետության ղեկավարությունը «խիստ կարեւոր» է համարում այն փաստը, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն իր հրապարակային ելույթներից մեկում արծարծել է Կորեական պատերազմի ավարտի պաշտոնական հայտարարման հարցը:
Թուրքիայում ազգայնական ընդդիմադիր «Լավ» կուսակցության պատգամավոր Դուրսուն Աթաշը և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մեհմեթ Գյոքերը քննադատել են երկրի իշխանությունների ագրարային քաղաքականությունը։
Գերմանիայում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվը մեկ օրում աճել է 33 949-ով: Դա առավելագույնն է համավարակի ընթացքում, հետեւում է Բեռլինի Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի (ենթարկվում է ԳԴՀ-ի առողջապահության նախարարությանը)՝ նոյեմբերի 4-ին հրապարակված տվյալներից։
Թուրքիայում իրավական գործընթաց է սկսվել Twitter-ի թուրք օգտատերերի դեմ, որոնք երեկ երեկոյան լուրեր են տարածել այն մասին, թե մահացել է Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ Խաղաղության համաձայնագիր չի պատրաստվում, քանի որ, ենթադրաբար, Բաքուն իր օրակարգն է առաջ քաշում, որը նաև անտեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և համանախագահ երկրների, Հայաստանի կողմից առաջ քաշված խնդիրները:
Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլը Նուր Սուլթանում կանցկացվի դեկտեմբերի կեսերին: Այդ մասին հայտնել է Ղազախստանի վարչապետի տեղակալ-արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդին:
Մեծ Բրիտանիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը հավանություն է տվել մոլնուպիրավիրի՝ կորոնավիրուսի դեմ Միացյալ Նահանգների Merck ընկերության արտադրության պատրաստուկին:
Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակին ընդառաջ՝ մենք ընդգծում ենք, որ հանձնառու ենք ամրապնդել մեր գործընկերային կապերը և աջակցել տարածաշրջանի ժողովուրդների առավել անվտանգ, կայուն և բարեկեցիկ ապագայի կերտմանը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Extinction Rebellion էկոշարժման ակտիվիստները Շոտլանդիայի Գլազգո քաղաքում բողոքի ակցիա են սկսել ՆԳ նախարարության շենքի մերձակայքում, որի երկայնքով շարվել են ոստիկանության աշխատակիցները: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Թուրքիան ակտիվորեն շփվում է Ռուսաստանի հետ բազմաթիվ արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Սիրիայում, Լիբիայում և Ղարաբաղում իրավիճակով։ Կան դիրքորոշումների տարբերություններ, սակայն կողմերը հավատարիմ են մնում կառուցողական երկխոսության՝ ազգային շահերից բխող զգայուն հարցերի փոխադարձ նկատառմամբ։ Դա, մասնավորապես, վերաբերում է Ուկրաինային։
Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող ցանկացած հայ, ով ունի պայքարի կամք, ցանկություն, պետք է հստակ իմանա իր անելիքն Արցախի ու Հայաստանի շուրջ զարգացող ցանկացած սցենարային զարգացման համար։
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մերիս Փեյնի հետ քննարկել է խաղաղ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ապահովման ջանքերը եւ AUKUS-ի եռակողմ համագործակցությունը: Այդ մասին հաղորդել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
ՌԴ Սեւծովյան նավատորմը Mount Whitney ամերիկյան նավի գործողություններն է հսկում Սեւ ծովում: Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում (ՊԿԱԿ):
Պաշտոնական Բաքուն երբեք չի հրաժարվել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է haqqin.az-ը։