«ՊՆ-ն գիտի զինծառայողների մարմինների գտնվելու տեղը, բայց ադրբեջանական կողմը խոչընդոտում է, թույլ չի տալիս, որ մարմինները հանվեն»․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված ռազմական ագրեսիային և դրա հետևանքով անհետ կորած զինծառայողների վերաբերյալ հրապարակվող տվյալներին՝ ասելով, որ տարբեր օրերի թվերը կարող են փոխվել՝ հաշվի առնելով նաև նույնականացումները։

«Միայն ամսի 16-ի դրությամբ մեր գրասենյակ հարազատների, ընտանիքների կողմից ունեինք 40-ից ավելի դիմում, որ պնդում էին՝ իրենց հարազատն անհետ կորած է։ Այս ընթացքում 130-ի կարգի մարմիններ են փոխանցվել, և նույնականացման գործընթացում այս թվերը փոխվեցին։ Նաև հայրենադարձված գերիների մասով այս ճշտումները կարող են լինել, և սա նորմալ գործընթաց է։

Գիտեք նաև, որ ունենք կոնկրետ տեղանքներ, որտեղ Պաշտպանության նախարարությունը գիտի զինծառայողների մարմինների գտնվելու մասին, բայց այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը դեռևս չի տալիս իր համաձայնությունը, որպեսզի հայկական կողմը հանի մարմինները»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ այս պահի դրությամբ անհետ կորածների թիվը 29 է։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ Աստանայում ասել էր, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի հայ զինծառայողների դիերը դուրս բերվեն, Քրիստիննե Գրիգորյանը հորդորեց Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանությունները խնդրել վարչապետի աշխաըակազմից, ապա հավելեց․

Կարդացեք նաև

«Մեր տեղեկատվության համաձայն, այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը խոչընդոտում է, թույլ չի տալիս, որ մարմինները հանվեն»։

 

Տեսանյութեր

Լրահոս