
ԵՄ դիտորդներն սկսել են հայ-ադրբեջանական սահմանին մոնիթորինգի իրականացումը․ Բորել

Եվրամիությունն այսօր սկսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի մոնիթորինգի առաքելություն իրականացնել։
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այս մասին հայտնել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Այսօր սկսվել է այդ առաքելության իրականացումը», – լրագրողների հետ զրույցում ասել է Բորելը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայացած նիստում Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները պաշտոնապես հաստատել էին 40 դիտորդների գործուղումը Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման։