Կրեմլն ԱՄՆ-ի ծրագիրն Ուկրաինայի վերաբերյալ համարում է բովանդակալից

Կրեմլը հետևում է Աբու Դաբիում Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ տեղեկատվությանը, սակայն դեռևս նորություններ չկան․ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ԱՄՆ-ի ծրագիրն Ուկրաինայի վերաբերյալ համարում է բովանդակալից։

Պեսկովն ընդգծել է, որ անվտանգության ճարտարապետության քննարկումներն առանց եվրոպացիների մասնակցության անհնար է, և որոշ պահի դրանք անհրաժեշտ կլինեն։ Նա նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է իր նպատակներին հասնել քաղաքական և դիվանագիտական միջոցներով։

Կրեմլի խոսնակը հավելել է, որ ԱՄՆ-ն և Ուկրաինան աշխատում են խաղաղության ծրագրի վրա, որը ներկայացվել է Ռուսաստանին։ Նա նշել է, որ ծրագիրը մեծապես համապատասխանում է Անքորիջի գագաթնաժողովի ոգուն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում կարգավորման ծրագիրը կարող է շատ լավ հիմք հանդիսանալ բանակցությունների համար։

Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվան չի ստացել Ուկրաինայի վերաբերյալ թարմացված 19 կետանոց խաղաղության ծրագիր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930