Կրեմլը ուշադիր հետևում է Աբու Դաբիում ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչների միջև շփումների վերաբերյալ հաղորդագրություններին. Պեսկով
Կրեմլը ուշադիր հետևում է Աբու Դաբիում Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև շփումների վերաբերյալ լրատվամիջոցների հաղորդագրություններին։ Սակայն այս առումով որևէ զարգացում չկա, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ТАСС-ի փոխանցմամբ։
«Մենք դեռևս ոչինչ չունենք հաղորդելու նման շփումների մասին: Մենք հետևում ենք լրատվամիջոցների հաղորդագրություններին և ուշադիր վերլուծում դրանք», – նշել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարությունը հասկանում է, որ ամերիկացիների և ուկրաինացիների միջև բանակցությունները շարունակվում են։
«Մենք հասկանում ենք, որ հրապարակված տեքստում որոշ ճշգրտումներ են կատարվում։ Մենք հասկանում ենք, որ նախկինում մեր կողմից ոչ պաշտոնապես ստացված տեքստն այժմ փոփոխվել է», – հավելել է նա։
«Հավանաբար, կգա այն պահը, երբ կապ կհաստատվի նաև մեր և ամերիկացիների միջև և պաշտոնապես կստանանք որոշակի տեղեկատվություն: Առայժմ մենք այս առումով նորություններ չունենք», – ընդգծել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, CBS News-ը հաղորդել է, որ Աբու-Դաբիում նախատեսվում է ԱՄՆ բանակի նախարարի հանդիպումը ռուս պաշտոնյաների հետ, որի ժամանակ կքքնարկվի խաղաղության գործընթացն արագ առաջ մղելու հարցը:

