«Մեր շատ խնդիրներ կախված են նրանից, որ մեր բնակչությունը փոքր է, շուկան փոքր է, շուկայում գնողունակությունը ցածր է։ Եթե այդ հարցը գոնե լուծման մեջ լինի՝ մնացած նպատակներին հասնելուն կօգնի»։
«Դժբախտաբար, տարիներ անց ԼՂ խնդիրը, առավել հավանական է, որ ռազմական ճանապարհով կլուծվի։ Թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմը բանակցային պրոցեսին մասնակցել են` իրականում պատրաստ չլինելով խոստացած զիջումներին։ Այլ հարց է, թե ինչո՞ւ են կողմերը համաձայնել այս բանակցային ֆորմատին»։
«Սա նույնպես ամբիցիոզ նպատակ է։ Բայց եթե ընդունենք, որ 7 մլն հայերից կեսը սփյուռքահայ են, մեր նպատակը պետք է լինի՝ մյուս կեսին սփյուռքահայ դարձնելը, որովհետև սփյուռքահայ լինելն ավտոմատ կերպով ապահովում է վերադարձի առկայությունը»։
«Ես իմ հայրենիքից չեմ հիասթափվել, քանի որ միշտ համարել եմ, որ այդ ամենի մեջ նաև մեղքի իմ բաժինը կա: Եթե ես օտար երկրում առնչվում եմ բացասական որևէ երևույթի հետ, ես կարող եմ դժգոհել: Բայց որևէ հայ չպետք է բողոքի իր հայրենիքի խնդիրներից»:
«Ես կարծում եմ, որ ավելի շատ մեկնաբանության խնդիր է, որովհետև մենք իսկապես դեպի Ռուսաստան արտահանման մեծ աճ ունենք, և դրանում է շնորհավորանքը, որ մենք մեր արտահանումն էականորեն ավելացրել ենք, և դա տեղի է ունեցել ԵԱՏՄ շրջանակներում»:
Մենք ատում ենք պետությունը, որովհետև պետությունը հավասարություն ապահովող ինստիտուտ է, այսինքն՝ մեր՝ երբևէ ավելի հավասար ու հանդուրժողից հանդուրժվող դառնալու մարմաջի իրագործումը կանխող ինստիտուտ է։ Մենք պետությունն ատող հասարակություն ենք։
«Հայաստանը չի ցանկանում և չի կարող իր միակ ստրատեգիական դաշնակցին ստիպել կատարել իր դաշնակցային պարտականությունները։ Ադրբեջանը կշարունակի արդյունավետ օգտագործել պատերազմի սպառնալիքը բանակցություններում, քանի դեռ Հայաստանը շարունակում է մասնակցել նման բանակցություններին»:
«Մենք երկուսս էլ հաղթողներ ենք, քանի որ մենք շատ ենք պարտվել: Սխալներ գործելն անչափ կարևոր է: Մենք ամեն օր սխալներ ենք գործում և մեր սխալները դիտարկում ենք որպես նոր բան սովորելու հնարավորություն: Մենք չենք վախենում բարձրաձայնելուց, որ սխալվել ենք: Սխալների հիման վրա ձեռք բերված մեր փորձն ավելի ուժեղ է դարձնում մեզ»:
«Հետաքրքիր է, որ ձգտումներդ իրականանում են, որովհետև դու ինքդ ուզում ես, որ դրանք իրականանան: Ես սպիրիտուալիստ եմ և արդեն շատ երկար տարիներ ուսումնասիրում եմ այդ ոլորտը: Եթե դու դրական էմոցիաների կրող ես, ապա դա նույնկերպ և անվերապահորեն վերադառնում է քեզ»:
«Իր ուղերձում, ի թիվս շատ կարևոր հարցերի, Հոքինգը բարձրաձայնեց այն մասին, որ մարդկությունը պետք է միացյալ ուժերով պայքար մղի բնական աղետների, այդ թվում նաև՝ գլոբալ տաքացման դեմ պայքարում»:
Երբ արվեստի գործերը վաճառվում են, դա սովորական վաճառք չէ, ինչպես ընդունված է բիզնեսում: Արվեստի գործերը ժամանակ առ ժամանակ ի պահ են տրվում մեկից մյուսին, որի համար էլ վճարում են: Արվեստ ձեռք բերելը ոչ թե եկամտաբեր է, այլ պատիվ է այն մարդու համար, որը կարողանում է ինչ-որ ժամանակով անձամբ իր տանն ունենալ այն: Իրականում արվեստը չի կարող լինել գնորդի սեփականությունը, որքան էլ թանկ վճարի դրա համար: Արվեստը բոլոր այն մարդկանց համար է, որոնք ունեն նրա կարիքը:
«Այս սերունդը, ի տարբերություն մեր սերնդի, չունի ստրուկի հոգեբանություն: Խորհրդային ժամանակաշրջանի «ներարկումներից» հետո երկիր ունենալու զգացողություն չկար: Իսկ Ձեր սերնդի մեջ արդեն դա կա»:
«Ես անկախության բանակում եմ մարտնչել, միշտ անկախ եմ եղել, այսինքն՝ դա է հիմնական սկզբունքն ինձ համար։ Ապրիլյան այս պատերազմի ժամանակ ես Արցախում էի»,- ասում է Արեգ Նազարյանը։
«Ակադեմիայի նախագահը, առաջին հերթին, պետք է լինի գործող, ակտիվ, փայլուն գիտնական, գիտնական, ում աշխատանքները տպագրվում են միջազգային հեղինակավոր ամսագրերում։ Նման գիտնականներ մենք ունենք։ Այլ հարց է, թե նրանցից քանիսը կհամաձայնեն գլխավորել Ակադեմիան»։
«Բայց չի լինի կարգավորում, եթե լինի Ռուսաստանը միայնակ, ինչպես Պուտինն է ցանկանում։ Նա ցանկանում է սեփական ուժերով ղեկավարել գործընթացը, բայց կարծում եմ՝ ոչ մի կողմ չի վստահի նման տեսակի բանակցություններին»:
«Այնպես չէ, որ ես հիմա ֆինանսապես շատ լավ վիճակում եմ։ Բայց միևնույն է, մտածում եմ, որ ավելի լավ է՝ չաշխատեմ այդ 150.000 դրամը, որն իրենք են առաջարկում, և չնկարահանվեմ անորակ նախագծերում, քան անեմ մի բան, որից հետո փոշմանելու եմ»,- ասում է դերասանուհի Էվա Խաչատրյանը:
Եթե անկեղծ՝ ես հոգնել եմ արդեն այդ «սինեմայից»: Այո, ընդունել են և՛ Գերմանիան, և՛ Ֆրանսիան, և՛ էլի շա՜տ երկրներ… Երբ ուզում են՝ ընդունում են, երբ ուզում են՝ մոռանում են մեր մասին… Ես կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որ մենք ինչ-որ բաներ հասկանանք, դասեր քաղենք: Հա, ընդունեցին, հետո՞… Մի լավ խոսք կա, որն ասում են խաչակնքելով. «Գլուխ ունես՝ փորիդ նայիր, ձախ, աջ՝ գործ չունես»:
«Դուդուկը մարդկության պատմության մեջ մեր ձեռագիրը թողնելու ևս մի առիթ է, որը հիանալիորեն նպաստում է տարբեր երկրների զբոսաշրջիկների ուշադրությունը մեր հայրենիքի ու մշակույթի կողմն ուղղելուն»։
«Մշտապես ամեն ինչ պետք է լինի, հասկանո՞ւմ եք, ուզում է՝ սոցռեալիզմ լինի, ուզում է՝ աբստրակցիա թե ուրիշ բան, միայն, եթե լավ է արված, իզմերը կապ չունեն, կարևորը՝ մեջը հոգի դրված լինի։ Միայն այդ պարագայում այդ աշխատանքները դարերով չեն կորցնի իրենց արժեքը, դարերով արդիական ու ավանգարդ կմնան»։
«Այս ընթացքում, քանի դեռ իրենք կամքից են խոսում, գրեթե բոլոր բարձրագույն պաշտոնատար անձինք դարձել են մոնոպոլիստ օլիգարխներ տնտեսության տարբեր ոլորտներում։ Ինչի՞ մասին է ասվում։ Սուտ է ասվում։ Եվ հետո, նո՞ր պետք է ինչ-որ բան անեն»։
Քաղցկեղն ինքնին շատ բարդ հիվանդություն է, և այն, ինչն արդիական կարող է լինել ինչ-որ տեսակի քաղցկեղի համար, անարդյունավետ կարող է դառնալ մյուս տարատեսակների համար: Հետևաբար՝ քաղցկեղածին բջիջները մշտապես գտնում են բարենպաստ եղանակներ՝ խուսափելու համար սպանվելուց, ոչնչանալուց: Բայց թելոմերազի ուսումնասիրությունները կարող են լինել կանխարգելիչ եղանակներից միայն մեկը՝ բուժելու համար այդ հիվանդությունը:
Յուրաքանչյուր դերակատարում քեզանից ինչ-որ բան ունի։ Շատ դժվար է ձայնը և ժեստերն ամբողջությամբ փոխել: Հանգամանքներն ինձ չեն դարձնում իմ կերտած դերերից և ոչ մեկը, բայց այն կերպարը, որին ամենից շատ եմ ինձ նմանեցնում, Լորենսա Մաչադոյի կերպարն է «Անիծված Գեղեցկուհին» սերիալում, քանզի նա պայքարում է և պաշտպանում այն, ինչն ամենաշատն է սիրում։
«Մենք սովորել չենք սիրում, հատկապես՝ օտարներից, հազարավոր տարիներ հրեաների պես հարևաններ ունենալով՝ ոչինչ չսովորեցինք նրանցից ու ոչ ոքից, որովհետև օտարներից սովորելը մեր արժանապատվությունից ցածր ենք համարում»:
Բախտ եմ ունեցել ծանոթանալ Ջիվան Գասպարյանի հետ, ես նրա մեծ երկրպագուն եմ: Ինչպես նաև՝ մի քանի ամիս առաջ հանդես եմ եկել լեգենդար կոմպոզիտոր Միշել Լեգրանի հետ: Իսկ «1944»-ում նվագում է հրաշալի դուդուկահար, իմ լավ ընկեր Արմեն Կոստանդյանը: Երկու տարի առաջ ես ելույթ եմ ունեցել Երևանում:
«Ցավալի է, որ այստեղ՝ Հայաստանում, արվեստի այս տեսակով հնարավոր չէ մեծ դահլիճներ լցնել։ Բացի այդ, գիտականորեն ապացուցված է, որ մարդու ուղեղը 40 րոպե անընդմեջ չի կարող ինֆորմացիա ընկալել, որովհետև սա մեծ ծանրաբեռնվածություն է ուղեղի համար՝ նրանք տեսնում են այն, ինչ չկա։ Այս և այլ պատճառներով պայմանավորված՝ ես առայժմ մասնակցություն եմ ունեցել հիմնականում տարբեր կորպորատիվ հրավերների։ Հենց այս ամսվա ընթացքում ես բաց թողեցի մի կարևոր ֆորում, որի միակ պատճառն անտարբերությունն էր այս ժանրի նկատմամբ»։
«Հիմա ազատության մեծ հոսք է մտել Հայաստան, ու դրա արդյունքում՝ հասարակության կողմից առաջարկը լղոզված մի բան է դարձել։ Ինքն ուզում է լինել պոռնիկ՝ քահանայի շորերով, բիզնեսմեն՝ մարգարեի կեցվածքով, բայց այդպես չի լինում, հնարավոր բան չէ դա…»:
Արվեստի նպատակն է՝ ստեղծել ինչ-որ նոր բան, որը դեռ չկա ու որը պետք է լինի քոնը։ Արվեստի մեջ ամենակարևորը սեփական տարածքի սեփականաշնորհումն է, թեկուզ՝ փոքր, և արվեստագետ կարող է համարվել այն մարդը, որն այդ սեփական տարածքը սեփականաշնորհել է։ Եվ ամենակարևոր սահմանումը. «արվեստը» խաղ է՝ դա մեր մանկական խաղերն են՝ մեծ տարիքում, լավագույն դեպքում՝ այն «չարություններն» են, որոնք «բարի չարություններ» են։
Բոլոր քաղաքներում կա պատմական կենտրոն, պատմական վայր, որից սկսել է զարգանալ տվյալ քաղաքը: Բոլոր քաղաքներում այդ պատմական կենտրոնը փորձում են պահպանել: Երևանի պատմական կենտրոնը դա գավառական ռուսական փոքրիկ քաղաքի կենտրոն էր: Եթե մեզ հարցնեն` ուզո՞ւմ եք պահպանել այդ փոքրիկ գավառական քաղաքի կերպարը, ես կասեմ՝ այո, ուզում եմ:
«STARMUS» միջազգային գիտական փառատոնի շրջանակներում ստեղծվել է մի մեդալ, որը կրում է հայտնի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգի անունը: Ինչպես փառատոնի հիմնադիրը, այնպես էլ Սթիվեն Հոքինգի անունը կրող մեդալի ստեղծման հեղինակը ճանաչված հայազգի աստղաֆիզիկոս, Instituto de Astrofisica de Canarias (IAC)` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրաելյանն է:
«Հիմա ես փորձում եմ Անտոնիոնիի ուշադրությունը շեղել Մատենադարանով, որ մոռանա Բյուրականի մասին, որովհետև «կոմանդ» (հրահանգ) էր եկել՝ ոչ մի դեպքում Բյուրական չտանել նրան, բայց երկար ժամանակ չէր ստացվում: Ի վերջո, Անտոնիոնին Հայաստանից գնաց՝ մտածելով, որ ես կապ ունեմ КГБ-ի հետ»: