Բաժիններ՝

Նոյեմբերի 29-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Նոյեմբերի 29-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով առաքյալների տոնը նաև հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Միածնաէջ Մայր Տաճարում ժամը 10։30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը և հավատացյալների երկրպագության համար Մայր Տաճարում կմնա մինչև 18։00։

Տոնի նախորդ օրը՝ նոյեմբերի 28-ին, ժամը 17։30 Երեկոյան ժամերգության ընթացքում Մայր Տաճարում կկատարվի նախատոնակ, որի ընթացքում դուրս կբերվեն Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։

Սիրով հրավիրում ենք բարեպաշտ մեր ժողովրդին իրենց աղոթական մասնակցությունը բերելու նախատոնակին և Սուրբ Պատարագին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930