Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ ռազմական գործողության արդյունքում ադրբեջանական բանակի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Բուզդուխ (Սառնասար) բարձունքը, ռազմավարական այլ բարձունքներ և նշված բարձունքների շրջակա տարածքները:
«Կառավարության վերջին նիստին ամեն ինչ գցեց ռուսի գրպանը: Բա, որ ամեն ինչ ռուսը պետք է անի, դու ինչացո՞ւ ես, պարգևավճար ինչո՞ւ եք ստանում, հեն է՝ Պուտինին կտան այդ պարգևավճարները: Ամեն ինչ գցեց ռուսի գրպանը, ասաց՝ պարոն Ալիև, պարոն Էրդողան, ճամփեքը բաց են, ձեր ցավը տանեմ: Իսկ ամենավտանգավորը, որ ասաց՝ եթե Ադրբեջանը և ռուս խաղաղապահները կպայմանավորվեն, որ չեն կրակի, Արցախի ՊԲ-ն սահմանների պաշտպանություն չի իրականացնի: Հասկանո՞ւմ եք՝ սա ինչ է: Էլիտային վարկաբեկեցին, ինչ ասես՝ ասացին, հիմա էլ բանակը զինաթափում են, ազգն էլ ծափահարում է, հրավառություն է անում: Վերջ»:
Չինաստանն արդեն 3-րդ օրն է անցկացնում է մասշտաբային զորավարժություններ, որի շրջանակում Թայվանի ուղղությամբ ուղարկել է 20 ինքնաթիռ և 14 ռազմանավ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս կոնտեքստում պետք է խուսափել անգամ ընդդիմություն տերմինի օգտագործումից, որովհետև չկա ընդդիմություն-իշխանություն պայքար։ Կա ազգային դաշտ և կան թշնամու շահերը սպասարկողներ։
Սա է իրականությունը։ Բնության մեջ լինում են դժվար լուծելի հարցեր, լինում են համարյա անհնարին լուծվող, բայց’ համարյա։ Իրականում կամքի, երեւակայության ու գիտելիքի համադրմամբ ցանկացած հարց լուծվող է ու դրա համար պետք է կարողանալ միմյանց լսել, միմյանց հասկանալ, հանդիպել ու խոսել, քննարկել, քննարկել …., եւ գտնել ներքին համաձայնության համար եզրեր, կազմակերպման ձեւեր’ սկզբից 5 մարդ, հետո 20 մարդ, հետո ավելի շատ։ Այստեղ քանակը երկրորդական է, եթե 20 մարդ կարողանան համաձայնության գալ, ինչն ամենադժվարն է, 200 000 ավելի հեշտ գործ է։
Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմամբ և կողմերին կոչ է անում վերադառնալ հրադադարի ռեժիմին: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը ստորագրել են տնտեսական համագործակցության «ճանապարհային քարտեզ»: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ երկու երկրները մտադիր են ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նրան կրկին առաջարկել է Թուրքիայում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտնում է TRT Haber-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հանդիպել է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի հետ։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
ԱՄՆ կոնգրեսական Բրենդա Լոուրենսը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով Արցախի դեմ ռազմական ճնշման կիրառումը: Այս մասին կոնգրեսականը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Զարմանալի չէ, որ Վրաստանի բնակիչները կարող է բացասական վերաբերմունք ունենալ Ռուսաստանի կառավարության և քաղաքացիներիր նկատմամբ։ Այս մասին, ըստ aliq.ge-ի՝ հայտարարել է Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան։
Սերբիայի նախագահ Վուչիչին և Կոսովոյի վարչապետ Կուրտիին հրավիրում եմ օգոստոսի 18-ին Բրյուսել՝ քննարկելու Պրիշտինայի և Բելգրադի միջև խնդիրը
Օգոստոսի առաջին օրերից Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի և զորամասերի ուղղությամբ ադրբեջանական նախահարձակ ագրեսիան դատապարտելու և Ադրբեջանի լկտի պահվածքը վերացնելու համար Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները կատարել են լայնածավալ հարաբերական աշխատանքներ՝ միջազգային գործընկերներին պարզաբանելով, որ ադրբեջանական ագրեսիայի նպատակը Արցախը շարունակապես էթնիկ զտման ենթարկելն է և Արցախի ժողովրդի համար գոյութենական նշանակության անհաղթահարելի խնդիրներ ստեղծելը, ինչպիսին օրինակ
«Իսլամական ջիհադ»-ն ի պատասխան կատարվածի՝ Իսրայելին սպառնում է գնդակոծությամբ։
Ընդգծվել է Ստամբուլի փաթեթային գործարքի ամբողջական իրականացումն ապահովելու անհրաժեշտությունը՝ դրա ոգուն և տառին համաձայն, ներառյալ ռուսական հացահատիկի, պարարտանյութերի և դրանց արտադրության համար հումքի անխոչընդոտ արտահանումը
Իտալիայի առողջապահության նախարարությունը եղանակայն վտանգի ամենաբարձր՝ կարմիր, մակարդակ է հայտարարել երկրի 16 քաղաքներում, այդ թվում Հռոմում, շաբաթ օրն սպասվող շոգ եղանակի պատճառով: Համապատասխան ծանուցումն օգոստոսի 5-ին զետեղվել է գերատեսչության կայքում։
Գրանցվել է 18 հազար 555 հիվանդ, հիվանդանոցներում հայտնվել է 906 մարդ:
Հետաքրքիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջում այս մասին որևէ տեղեկատվություն չկա:
Ուկրաինայի պետական բյուջեում ստացվել են դրամաշնորհներ Ալբանիայի կառավարությունից՝ 1 միլոն եվրոյի չափով
Ֆրանսիայում ավելի քան հարյուր կոմունա առանց խմելաջրի է մնացել երաշտի պատճառով: Այդ մասին հայտնել է երկրի բնապահպանության նախարար Քրիստոֆեր Բեշուն:
Ռեժիսորի կարծիքով՝ արդեն իսկ ակնհայտ է՝ ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում վերացնելու նպատակով ամբողջ օրն Արևմուտքի քարոզով զբաղվողները գիտակցված տանում են հայերի բնաջնջման քաղաքականություն, ինչին միանում է նաև Փաշինյանը՝ խոսելով Արցախի պաշտպանության բանակի ապառազմականացման մասին։
ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռոբերտ Մենենդեսը դատապարտող հայտարարություն է տարածել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետ կապված:
ՌԴ-ի, Թուրքիայի Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի միջեւ կնքված համաձայնագրի հիման վրա ստեղծվել է համակարգման կենտրոն
Սոչիում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։
Ֆրանսիայի իշխանությունները ջրի սպառման սահմանափակումներ են մտցրել 101 դեպարտամենտներից 93-ում՝ սաստիկ երաշտի պատճառով: Այս մասին հաղորդել է BFM հեռուստաալիքը:
Առնվազն 13 մարդ զոհվել եւ ավելի քան 40-ը վերքեր են ստացել Թաիլանդի Չոնբուրի նահանգի Սատտախիպի շրջանում գիշերային ակումբում բռնկած հրդեհի հետեւանքով:
Ամերիկյան USS Arlington ռազմափոխադրական նավն օգոստոսի 5-ին այցով կժամանի Ստոկհոլմ: Այն Ֆրիհմանեն նավակայանում կկառանվի մինչեւ երկուշաբթի, հայտնել են Շվեդիայի զինված ուժերը:
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախում վերջին լարվածություններին՝ նկատելով, որ Ֆրանսիան և Եվրոպան հերթական անգամ նախընտրել են երկրորդ պլան մղել Արցախի հակամարտությունը՝ Ադրբեջանի հետ գազի շուրջ բանակցությունների ֆոնին:
Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նեղ ձեւաչափով հանդիպումը:Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Չինաստանի իշխանությունները պատրաստ են ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական փոխգործակցությունը Տայվանի նեղուցում ավելի ու ավելի սաստկացող լարվածության ֆոնին: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին: