
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այժմ կարծիքներ են փոխանակում. Ուշակով

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության լրագրող Օլգա Սկաբեևային տված հարցազրույցում հայտնել է, որ երեկ իրեն զանգահարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և պատմել Կիևի հետ պայմանավորվածությունների մասին:
«Ռուսաստանի ու ԱՄՆ – ի միջև ընթանում է կարծիքների հանգիստ և նորմալ փոխանակում»,- ասել է պաշտոնյան:
Ուշակովի խոսքով՝ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների առաջարկված ժամանակավոր հրադադարը ոչ այլ ինչ է, քան ուկրաինացի զինվորականների համար ուժերի վերախմբավորում, մինչդեռ Ռուսաստանը շահագրգռված է խնդրի երկարաժամկետ կարգավորմամբ: Նա հավելել է` ոչ մեկին պետք չեն Ուկրաինայում խաղաղության գործողություններ նմանակող քայլեր։