Բաժիններ՝

Իսրայելական օդուժն ավիահարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին

Իսրայելական օդուժն ավիահարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին1 րոպեի ընթերցումԻսրայելական օդուժը ավիահարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Դումար շրջանի բնակելի շենքի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Syria TV-ին։

Տեղեկություններ կան ավիահարվածի հետևանքով վիրավորների մասին, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հրատարակության տվյալներով՝ իսրայելական գրոհի թիրախ է դարձել Դամասկոսի արվարձանում գտնվող պաղեստինցիներից մեկը։ 

Չնայած սիրիական կողմը հաղորդում է բնակելի շենքի վրա իրականացված հարվածի մասին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ օդուժը հարձակում է իրականացրել Դամասկոսում գտնվող «Իսլամական ջիհադ» շարժման հրամանատարական կենտրոնի վրա։

«Հրամանատարական կենտրոնն օգտագործվում էր պաղեստինյան Իսլամական ջիհադի կողմից Իսրայել պետության դեմ ահաբեկչական գործողություններ պլանավորելու և ուղղորդելու համար», – նշված է հաղորդագրության մեջ։

Իր հերթին, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է Դամասկոսի վրա հարձակումը՝ նշելով. «Մենք թույլ չենք տա, որ Սիրիան սպառնալիք դառնա մեզ համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31