Բաժիններ՝

Թրամփը սպառնացել է 200 տոկոս մաքսատուրք սահմանել ԵՄ–ի ալկոհոլային խմիչքների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է 200 տոկոս մաքսատուրք սահմանել ԵՄ–ի բոլոր գինիների և ալկոհոլային այլ խմիչքների համար, եթե Եվրամիությունը չչեղարկի ամերիկյան վիսկիի համար նախատեսված մաքսատուրքը:

Թրամփն այս մասին գրել է Truth սոցիալական ցանցի իր էջում: Թրամփը նշել է, որ ԵՄ–ն նոր է սահմանել այդ մաքսատուրքը: 

«Եթե այդ մաքսատուրքը անհապաղ չհանվի, ԱՄՆ-ն շուտով 200 տոկոս մաքսատուրք կսահմանի Ֆրանսիայից և ԵՄ այլ երկրներից դուրս եկած բոլոր գինիների, շամպայնների և ալկոհոլային ապրանքների համար: Սա հիանալի կլինի ԱՄՆ-ում գինու և շամպայնի բիզնեսի համար»,–գրել է ԱՄՆ նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31