Բաժիններ՝

Ֆինլանդիան և Ուկրաինան նոր համաձայնագիր են ստորագրել պաշտպանական ոլորտում համագործակցության ամրապնդման համար

Ֆինլանդիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Անտի Հականենը և Ռուստեմ Ումերովը հուշագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում երկրների միջև երկկողմ համագործակցության մասին։ Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի պետական հեռուստառադիոընկերությունը։ Միևնույն ժամանակ Ֆինլանդիան հայտարարել է Ուկրաինային 200 միլիոն եվրոյի ռազմական օգնության 28-րդ փաթեթի տրամադրման մասին։

«Երկկողմ համաձայնագիրը նպատակ ունի խորացնել պաշտպանական համագործակցությունը։ Ավելի սերտ համագործակցության ոլորտները ներառում են պաշտպանական նյութական հարցեր, տեղեկատվության փոխանակում, հետազոտությունների ​​և նորարարությունների ոլորտներում գործունեություն, զինամթերքի արտադրություն և պաշտպանությանն առնչվող նախագծերի իրականացում ինչպես Ֆինլանդիայում, այնպես էլ Ուկրաինայում», – նշվում է Ֆինլանդիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Նախարար Հականենն ընդգծել է, որ Ֆինլանդիան ավելի քան երեք տարի աջակցել է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում և կշարունակի այդ աջակցությունը։

«Մեր հարաբերությունները միակողմանի փողոց չեն, այլ փոխշահավետ գործընկերություն։ Այս փոխըմբռնման հուշագիրը ցույց է տալիս մեր պատրաստակամությունն՝ ավելի ընդլայնելու և խորացնելու այս համագործակցությունն՝ ի շահ երկու ժողովուրդների», – ասվում է Հականենի մամուլի հաղորդագրության մեջ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս