Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Իրանին ցուցաբերած աջակցության համար
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը բարձր է գնահատել Իլհամ Ալիևի դիրքորոշումը, նրա ցավակցությունները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Իրանին տրամադրված մարդասիրական օգնությունը։
Ալիևը հայտարարել է, որ Իրանին ցուցաբերված օգնությունը եղբայրության դրսևորում է, և ընդգծել, որ Բաքուն հանդես է գալիս Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման օգտին՝ բանակցությունների միջոցով։
Փեզեշքիանը նաև նշել է Թեհրանի շահագրգռվածությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա զարգացման հարցում՝ դրանք որակելով որպես եղբայրական և բարեկամական։

