
ՌԴ-ն համաձայն է 30-օրյա զինադադարին, բայց՝ պայմանով․ Պուտին
Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, սակայն դա պետք է հանգեցնի երկարաժամկետ խաղաղության: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ուկրաինայի համար ձեռնտու է հասնել 30-օրյա հրադադարի, քանի որ Կուրսկի շրջանում նրա ողջ զինվորական անձնակազմը արգելափակված է, բայց Ուկրաինան կարող է օգտագործել 30-օրյա հրադադարը զենք ձեռք բերելու կամ ուժային մոբիլիզացիայի համար»,- նշել է նա։
ՌԴ նախագահը նշել է՝ զինադադարի համար երաշխիքներ են պետք․
«Մենք երաշխիքներ ենք ուզում, որ 30-օրյա հրադադարի ընթացքում Ուկրաինան զորահավաք չի անցկացնի, չի վերապատրաստվի և զենք չի ստանա։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել ԱՄՆ նախագահ Թրամփին՝ հակամարտության կարգավորմանն այսքան ուշադրություն դարձնելու համար։ Ուկրաինան պետք է ԱՄՆ-ին խնդրի՝ կրակը դադարեցնելուն օգնելու հարցում»։