Welcome. Վլադիմիր Պուտինը` վերադառնալ ցանկացող արևմտյան ընկերություններին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ռուսական շուկա վերադառնալու հարցով փակ բանակցություններ են ընթանում որոշ ընկերությունների հետ:

Նրա խոսքով՝ բանակցություններն ընթանում են հանգիստ ռեժիմով՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը։

«Մենք ոչ ոքի համար չենք փակվել, ոչ մեկին չենք վռնդել. նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ՝ բարի գալուստ, welcome», – ռուս-բելառուսական բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նշել է, որ արևմտյան հեռացած ընկերությունների վերադարձի համար նախապատվություններ չեն լինելու. Առաջնահերթությունը տրվելու է հայրենական արտադրողներին։

Պուտինի խոսքով՝ արևմտյան գործընկերներն իրենց պատժամիջոցներով խթանել են Ռուսաստանի զարգացումը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Տեսանյութեր

Լրահոս