Ճապոնիան պատրաստվում է վիզային ռեժիմ սահմանել Թուրքիայի համար

Ճապոնիան, ուր Թուրքիայի քաղաքացիները կարող էին ճամփորդել առանց վիզայի, պատրաստվում է վիզային ռեժիմ մտցնել Թուրքիայի քաղաքացիների համար։ Պատճառն այն է, որ վերջին տարիներին ավելացել են փախստականների հիմնախնդիրները, դիմումների աճը և Թուրքիայից ներգաղթածների հետ կապված միջադեպերը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ Japan Forward-ում հրապարակված տեղեկությունների՝ Ճապոնիայի կառավարությունը դրական է վերաբերվում որոշ երկրների համար (ներառյալ Թուրքիան) «հսկվող մուտք» ընթացակարգ սկսելու գաղափարին։

Այն փաստը, որ Թուրքիան Ճապոնիայում փախստականության դիմումներ ներկայացնող երկրների առաջին տասնյակում է ու այդ տասնյակի միակ երկիրն է, որից վիզա չի պահանջվում, հանգեցրել են վիզային քաղաքականության վերանայման։

Առաջին փուլում նախատեսվում է «զբոսաշրջային վիզա», որը կարելի է ստանալ պարզ դիմումով՝ Թուրքիայից կարճաժամկետ ուղևորությունների համար, մինչդեռ ներկայիս կանոնակարգով Թուրքիայի քաղաքացիները կարող են մուտք գործել Ճապոնիա առանց վիզայի 90 օրվա ընթացքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31