Բաժիններ՝

Իսրայելական օդուժն ավիահարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին

Իսրայելական օդուժը ավիահարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Դումար շրջանի բնակելի շենքի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Syria TV-ին։

Տեղեկություններ կան ավիահարվածի հետևանքով վիրավորների մասին, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հրատարակության տվյալներով՝ իսրայելական գրոհի թիրախ է դարձել Դամասկոսի արվարձանում գտնվող պաղեստինցիներից մեկը։ 

Չնայած սիրիական կողմը հաղորդում է բնակելի շենքի վրա իրականացված հարվածի մասին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ օդուժը հարձակում է իրականացրել Դամասկոսում գտնվող «Իսլամական ջիհադ» շարժման հրամանատարական կենտրոնի վրա։«Հրամանատարական կենտրոնն օգտագործվում էր պաղեստինյան Իսլամական ջիհադի կողմից Իսրայել պետության դեմ ահաբեկչական գործողություններ պլանավորելու և ուղղորդելու համար», – նշված է հաղորդագրության մեջ։

Իր հերթին, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է Դամասկոսի վրա հարձակումը՝ նշելով. «Մենք թույլ չենք տա, որ Սիրիան սպառնալիք դառնա մեզ համար»։

Palestine Today հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ «Իսլամական ջիհադ» խմբավորման խոսնակ Մուհամմեդ ալ-Հաջ Մուսան հայտարարել է, որ Դամասկոսի վրա իսրայելական հարձակման թիրախ է դարձել դատարկ տունը, ոչ թե շարժման շտաբը, ինչպես պնդում է Իսրայելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս