ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը ռուսաստանցի դիվանագետների հետ միասին Գազայի հատվածից տարհանում են խաղաղ բնակչությանը, Ռուսաստանի քաղաքացիներն արդեն հատում են անցակետը, նոյեմբերի 12-ին հայտնել են նախարարությունից:
Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում:
Վիեննայում 85 տարեկան հասակում մահացել է Չեխիայի նախկին առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար և TOP 09 կուսակցության պատվավոր նախագահ Կարել Շվարցենբերգը:
Թուրքիայի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունը Գազայի հարցով անհնար է, եթե Վաշինգտոնը համարի, որ դա Իսրայելի տարածքն է, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Իսրայելի ռազմական կաբիների անդամները հայտարարել են, որ, միջազգային ճնշումից անկախ, կշարունակեն կոշտ ռազմական հարձակումը Գազայի հատվածում, որի նպատակն է հաղթել ՀԱՄԱՍ խմբավորմանը:
Եվրամիությունը չի թաքցնում Ռուսաստանին Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից դուրս մղելու իր ծրագրերը, սակայն դա չի հաջողվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի վարող Պավել Զարուբինի հետ զրույցում։
Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների ղեկավարները Էր Ռիադում կայացած գագաթնաժողովի արդյունքներով վճռականորեն դատապարտել են Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունը՝ պահանջելով դրա անհապաղ դադարեցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Interfax-ին:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, վերադառնալով Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի արտահերթ համատեղ գագաթնաժողովից, լրագրողներին ասել է, որ Միացյալ Նահանգները կարևոր դեր է խաղում Իսրայելի ռեժիմի գոյատևելու հարցում, գրում է Mehr-ը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորցրել է կապը Գազայի հյուսիսում գտնվող Աշ-Շիֆա հիվանդանոցում գտնվող իր կոնտակտների հետ։
Իսրայելի պաշտպանության բանակը ավելի քան 150 թունել է պայթեցրել, որոնք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևն օգտագործում էր Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում։
Այդ մասին ասել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Կորեայի Սեուլ քաղաքում տպավորիչ տուն է ստեղծվել, որը հնարավոր չէ գտնել աշխարհում ոչ մի տեղ։ Նրա պատերի երկայնքով մոլեգնում են օվկիանոսի ալիքները։
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը ևս նշեց, որ սա ուշագրավ հայտարարություն է ՀՀ իշխանության ներկայացուցչի կողմից։
ՀԴԲ-ն առգրավել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին պատկանող բջջային հեռախոսներն ու iPad–ը, ենթադրաբար կոռուպցիոն գործի շրջանակում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Nеw York Times-ի աղբյուրներին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանն է։
«Որոշ անասուններ արտոնյալ են։ Այսօր Ալեն Սիմոնյանի նման՝ իրավաբանությունից անգրագետ երկոտանին իրեն թույլ է տալիս Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով՝ իշխանական լիազորությունների սահմանազանցում։ Ի՞նչ է անում նա իր կարծիքն արտահայտող քաղաքացու նկատմամբ՝ իր անվտանգության աշխատակիցներին, որոնց առաքելությունը բացարձակապես այլ է՝ Ալեն Սիմոնյանի ջանդակը պաշտպանելն է, հանձնարարում է, որ այդ մարդու թևերը ոլորեն, որպեսզի թքի նրա երեսին։ Նա ի՞նչ տղա, նա միայն անձնագրով է տղա, նման բան կարելի՞ է անել»,- ամփոփեց Գևորգ Պետրոսյանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Սաուդյան Արաբիայում արաբական և մահմեդական երկրների համաժողովում
«Ասում է՝ ինքնիշխա՞ն. աբսուրդ է, երբ քո երկրում գործարան կառուցելու հարցը դու պարտավոր ես համաձայնեցնել այլ երկրի Կառավարության հետ, կամ այլ պետության դրոշը տեղադրել, որ կարողանաս կառուցել, ի՞նչ ինքնիշխան»,- խոսքը եզրափակեց Միքայել Նահապետյանը։
Օրերս մի նոր տերմին շրջանառության մեջ մտավ հայկական մեդիադաշտում, այն է՝ «Հայաստանի ապադաշինքայնացում»: Այս մասին առաջին հրապարակային հայտարարությունն արեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը երեկ Բրյուսելում՝ ելույթ ունենալով «Հայաստանի ռազմավարական ապագա» համաժողովում: Նա մասնավորապես ասել էր. «Հայաստանում, իհարկե, կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև արտադաշինքային պետություն դառնալու գաղափար: Մենք լսում ենք քաղաքացիական հասարակությանը […]
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ պաղեստինցիները բախվում են «ցեղասպանական պատերազմի» եւ կոչ է արել Միացյալ Նահանգներին «վերջ դնել իսրայելական ագրեսիային»։
Էրդողանն այս մասին հայտարարել է Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում:
Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին այժմ կնշանակի ռազմական գործողությունների տեղափոխում համայնքի տարածք։
Սան Ֆրանցիսկոյում կտրուկ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի APEC-ի առևտրային գագաթնաժողովի համաշխարհային բարձրաստիճան պաշտոնյաները ստիպված չլինեն շփվել անօթևանների ու թափառաշրջիկների հետ։
Թուրք բլոգեր և սոցիալական հարթակներում հայտնի որպես «Սոցմեդիայի ինֆլյուենսեր» Վարթոլու Օզերի նոյեմբերի 8-ին կատարած գրառմանը կից տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես են երեք աղջիկ ծեծի ենթարկում մի խումբ տղաների:
Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ 2006 թվականից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձեւը գործնական ներդրում է 2005 թվականին ՄԱԿ-ի գագաթնաժողովում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնության զարգացմանը՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում գլոբալ գործընկերություն ձևավորելու համար։
ՀՀ արտգործնախարարությունը շնորհավորել է Անգոլային Անկախության օրվա կապակցությամբ:
Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել էր, որ չի բացառում ԵՄ-ին հնարավոր ինտեգրումը միայն երկրի աջ ափին՝ առանց Մերձդնեստրի։ Նրա կարծիքով՝ հակամարտությունը կարող է լուծվել կազմակերպությանն անդամակցելուց հետո։
Իլոն Մասկը գիտնական և բլոգեր Ալեքս Ֆրիդմանի փոդքասթի եթերում Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ:
ԱՊՀ տարածքը մշտապես գտնվում է հիբրիդային պատերազմի կործանարար գործոնների ազդեցության ներքո։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` Բիշքեկում ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների 11-րդ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Ղրղզստանի ԱԽ քարտուղար Մարատ Իմանկուլովը։
Ռայիսին հավելել է, որ Իսրայելի կողմից Գազայի ռմբակոծության անհապաղ դադարեցումը, Գազայի ժողովրդի համար օգնության ճանապարհի բացումը, Գազայի իրավունքների իրացումը և այլ հարցեր կազմակերպության հիմնական նպատակներն են: