Ժողովուրդ, էլ կորցնելու բան չունենք։ Փաշինյանը խուրդում է Հայաստանը. Սուրեն Սուրենյանց

Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ըստ նրա՝ Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ: «Հաջորդիվ Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը փոփոխություններ կկատարի իր Սահմանադրության մեջ»,- ասել է Բայրամովը:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, խոսելով Փաշինյանի կողմից թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները բավարարելու ու նրանց կողմից անվերապահ աջակցություն ստանալու մասին, նկատեց՝ Փաշինյանը մի վերջին շանս ունի՝ կա՛մ քաղաքակիրթ տարբերակով հեռանում է, կա՛մ Հայաստանում տեղի է ունենում ազատագրական պայքար, և նա հանդիպում է մեծ ցնցումների՝ ներքաղաքական դաշտում։

«Էս ժողովուրդը չի կարող նվաստացվել մինչև հատակը։ Փաշինյանի ռեսուրսն ամբողջությամբ մաշված վիճակում է. դա տեսանելի է նաև Գյումրիում։ Ես, օրինակ, չեմ կարող փոխանցել գյումրեցիների տրամադրվածությունը, ատելության չափը Փաշինյանի նկատմամբ. գյումրեցիների կողմից օգտագործվող բոլոր պիտակավորումները ոչ նորմատիվային բառապաշարից են։

Կարդացեք նաև

Այդչափ զզվանք որևէ մեկի նկատմամբ չեմ տեսել։ Եթե անգամ ախուրյանցի Անոն է Փաշինյանի դեմ խոսք ասում, հետո՝ ամբողջ ռեպրեսիվ ապարատի կողմից ճնշման ենթարկվում ու խոսքը փոխում, պատկերացրեք՝ ինչ վիճակում է Փաշինյանը»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։

Ըստ նրա՝ հայ ժողովրդին Փաշինյանը կանգնեցրել է շատ կոշտ երկընտրանքի առաջ՝ կա՛մ ազգովի հպատակվում են Ալիևի փոխանորդ Փաշինյանի պարտադրանքին, կա՛մ Հայաստանը դառնում է Արևմտյան Ադրբեջան։

«Պահը ճակատագրական է։ Ժողովո՛ւրդ, մենք պետք է սեպտեբերի 21-ի նման կա՛մ «այո» ասենք մեր անկախությանը, կա՛մ ասենք՝ «ոչ»։ Ժողովուրդ, էլ կորցնելու բան չունենք։ Փաշինյանը խուրդում է Հայաստանը. Նիկոլի ևս մեկ վերարտադրությունը հավասարազոր է նրան, որ հայ ժողովուրդը մասնակցի ևս մեկ Անկախության հանրաքվեի և ասի՝ «ոչ»»,- ասաց Սուրենյանցը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս