ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերն իր անհանգստությունն է հայտնել ԼՂ-ում իրավիճակի սրման առնչությամբ, կոչ է արել կողմերին քայլեր ձեռնարկել՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Պեկինը պաշտոնական նախազգուշացում է տարածել ավիաընկերություններին՝ Տայվանի մերձակայքի վեց գոտիներում օդային տարածություններից խուսափելու անհրաժեշտության մասին:
Ջեյհուն Բայրամովը դեպքի վերաբերյալ մանրամասն տեղեկացրել է թուրքական կողմին։ Չավուշօղլուն մտահոգություն է հայտնել կատարվածի վերաբերյալ և դատապարտել տեղի ունեցածը։
Ադրբեջանական CBC TV-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան նշել է, թե վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, այսպես ասած, ընդհանուր լեզու գտնել Ադրբեջանի հետ, բանակցել խաղաղության պայմանագրի շուրջ, սակայն Հայաստանի քաղաքական ընդդիմությունը խնդիրներ է ստեղծում:
Ավստրիայի նախկին արտգործնախարար Կարին Քնայսլը, որը երկիրը լքել է լուրջ սպառնալիքների պատճառով, պատմել է, որ հարձակումների է սկսել ենթարկվել Ավստրիայից իր հարկադիր հեռանալուց դեռ շատ առաջ։ Ըստ tert.am-ի՝ նա նշել է, որ այդ ամենի պատճառը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լավ հարաբերություններն էին:
Շքերթը Գելափ քաղաքում անցկացվել է փառատոնի շրջանակներում, որը նվիրված էր քաղաքի մոտավորապես կեսը կազմող բնիկներին: Երթի ժամանակ արտաճանապարհային ավտոմեքենան մխրճվել Է մասնակիցների բազմության մեջ, մի քանի մարդ տուժել է:
Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են օգոստոսի 5-ին Սոչիում կայանալիք Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մենք պատրաստ ենք վերսկսել Ռուսաստանի հետ երկխոսությունը սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ապագա համակարգը որոշելու նպատակով
Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի նկատմամբ կարծես վերաձևավորեց օգոստոսի 5-ին Սոչիում սպասվող ռուս-թուրքական բարձրաստիճան բանակցությունների օրակարգը՝ ԼՂ-ում տիրող իրավիճակը դարձնելով այդ օրակարգի կենտրոնական թեմա:
Դրանից հետո նա կմեկնի Ճապոնիայից եւ կավարտի իր ասիական շրջագայությունը, որի շրջանակներում ԱՄՆ-ի պատվիրակությունը նաեւ այցելել է Սինգապուր, Մայալյզիա, Տայվան, Հարավային Կորեա:Դրանից հետո նա կմեկնի Ճապոնիայից եւ կավարտի իր ասիական շրջագայությունը, որի շրջանակներում ԱՄՆ-ի պատվիրակությունը նաեւ այցելել է Սինգապուր, Մայալյզիա, Տայվան, Հարավային Կորեա:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրադրության զարգացումներին: Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը՝ տեղեկացնելով, որ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով արել լիարժեք թափ հաղորդել Հայաստանի հետ բանակցություններին, խուսափել էսկալացիայից և պահպանել եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողի հարցին, թե արդյոք ՌԴ-ն անհրաժեշտություն տեսնո՞ւմ է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի մանդատի վերաբերյալ առանձին հուշագիր ստորագրելու հարցում:
Նշենք, որ կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Մահդիի ծառաների միություն» շիա կազմակերպությունը։
Խորհրդակցոթյան մասնակիցները նաեւ բոլոր շահագրգիռ կողմերին կոչ են արել վերսկսելու հաշտության երկխոսությունը, շարունակելու ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդիրը կարգավորելու եւ Կորեական թեակղզու միջուկազերծ կարգավիճակի հասնելու աշխատանքը:
Էստոնիայի կառավարությունը օգոստոսի 4-ին կայացած նիստում որոշում է ընդունել հանրային տարածքից խորհրդային հուշարձանները հանելու վերաբերյալ:
Գնաճը երկրում բացատրում են գլխավորապես էներգիայի գների կտրուկ բարձրացմամբ. երկրորդ եռամսյակում՝ 64,3 տոկոս:
Վերջին օրը մահվան դեպքերի թիվը կազմել է 44՝ մեկ օր առաջվա 43-ի դիմաց, ընդամենը հմավարակի սկզբից մահացել է 382 604 մարդ:
Ռուսաստանցիների կեսից ավելին (56 տոկոսը) հոգնածություն է զգում շաբաթվա ընթացքում մի քանի անգամ: Այդ մասին, վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի կողմից անցկացված հարցման տվյալները: Ամենից հաճախ կանոնավոր հոգնածությունից գանգատվում են 25-34 տարեկան քաղաքացիները (63 տոկոս): Գրեթե յուրաքանչյուր չորրորդը (23 տոկոսը) հոգնածություն է զգում ամսվա ընթացքում մի քանի անգամ, 18-24 տարեկան երիտասարդների շրջանում այդ […]
Հնդկաստանն այս տարի զբաղեցնում է ՀԱԿ-ի նախագահի տեղը:
Արցախից վերադառնալու ճանապարհին նա ադրբեջանական կողմի կառուցած նոր ճանապարհին տեսել է ռուս խաղաղապահների երեք մեքենա. «Ինչ-որ աշխատանքներ էին տանում, մտածեցինք՝ երևի անցակետ են տեղադրում, ու այդ պահին նկատեցինք, որ Հին Շենից երևի 8-9 մեքենայի շարասյուն է գալիս, որից դատելով՝ առնվազն ադրբեջանցի փոխնախարար էր մեջը, որովհետև շատ ներկայացուցչական շարասյուն էր: Ժամը 3-ն էր, այսինքն՝ ինչ-որ պայմանավորված հանդիպում էր, բայց մեր կողմից որևէ մեքենա չկար, որ խոսեր այն մասին, որ այդտեղ նաև հայկական կողմը կար ներկայացված:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին հաղորդագրություններով և կողմերին զսպվածության կոչ է անում։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։22
«Հետևաբար՝ պարզ է, որ մենք գործ ունենք Իրանի վերաբերմունքի հետ, անկախ այն հանգամանքից՝ այդ ալիքը պաշտոնակա՞ն է, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է կոնկրետ տեղեկատվությանը, ապա դատելով կադրերի սեզոնայնությունից, կարծում եմ, որ պետք է հավաստի համարել այդ տեսանյութը»:
Transparency International Georgia-ի հրապարակած հետազոտության համաձայն՝ նախորդ տարիների համեմատ մեծացել է Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցով սերտ շփվում է երկու երկրների ղեկավարների հետ: Նա արդեն զրուցել է Նիկոլ Փաշինյանի, կխոսի նաև Ադրբեջանի նախագահի հետ:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Նիկոլ Փաշինյանիհնչեցրած այս հայտարարությունը համարեց ոչ թե Արցախի մնացյալ հատվածի ապառազմականացում՝ զինաթափում, այլ Արցախում ապրող մեր 130 հազար հայրենակիցների նկատմամբ դավաճանություն։
Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը դաշինքին էլ ավելի կամրապնդի ՆԱՏՕ-ի կոլեկտիվ անվտանգությունը եւ կխորացնի անդրատլանյան գործընկերությունը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այց Հայաստան դեռևս նախատեսված չէ:
«Պաշտոնապես ասում եմ, որ այսօր Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել Նախիջևան։ Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան-գնան Նախիջևան, մենք երաշխավորում ենք այդ երթևեկության անվտանգությունը։ Բայց միայն Ղազախով չէ, Ղազախ-Նախիջևան հատվածով չէ, Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում մենք կարող ենք դա ապահովել, նաև Սիսիանի, Երասխի, Գորիսի հատվածներում, որտեղ մենք մաքսային ծառայության հսկողություն ունենք, և այս ընթացքում Ադրբեջանը որևէ անգամ չի օգտվել դրանից»:
Սպառողական սպասումների հարցումը կատարվում է ամենամսյա հիման վրա ՝ «գնային կայունացման միջոցների ճշտման» նպատակով:
Euronews հեռուստակայանի փոխանցմամբ, Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը խնդիրն ակտիվորեն քննարկում է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ: