Հարավային Կորեան ջանքեր կգործադրի, որպեսզի Ուկրաինայի իրադրությունը բացասական ազդեցություն չունենա Կորեական թերակղզու խնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերի վրա: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում:
Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները լիագումար նիստում վավերացրել են Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հետ բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագրերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով ՌԴ նախագահի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի անկախության ճանաչմանը, նշեց, որ, բնականաբար, ողջունում են այդ քայլը։
Օրերս ռուսական պետական «РТР» հեռուստաընկերությանբ հեռարձակվող հաղորդումներից մեկի ժամանակ, որը վարում էր հայտնի լրագրող Դմիտրի Կիսելյովը, սկանդալային դիտարկումներ են արվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Ֆրանս Տիմերմանսը կարծում է, որ Արեւմուտքի արձագանքը Ռուսաստանի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) անկախության ճանաչմանը «կորոշի ոչ միայն Եվրոպայի անվտանգության ապագան, այլեւ ամբողջ աշխարհի գլոբալ անվտանգությունը մի քանի տարիներ առաջ»։
Ռուսաստան-հավաքական Արևմուտք աշխարհաքաղաքական առճակատման հերթական պիկում՝ Դոնբասում բռնկված ռազմական լարվածության ֆոնին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչեց Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը։
ԵՄ-ն պետք է պլան մշակի. Կրեմլը գազի գինը գործիքի է վերածել, որը լուրջ խնդիր է. Անդրիուս Կուբիլիուս
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչելու վերաբերյալ:
Եվրամիության առաջին պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կընդունվեն արդեն փետրվարի 22-ին, բայց դրանք չեն լինի ԵՄ-ի ամբողջ պատասխանը Լուգանսկի եւ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչմանը, մանրամասների մասին խոսելը վաղ է:
Միացյալ Նահանգների նոր ռազմավարությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բացահայտ մարտահրավեր է նետում Չինաստանին: Փետրվարի 22-ին այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտգործնախարարության ղեկավար Վան Ին ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում։
ԵԽ-ն չի ընդունել պատերազմի վերջնարդյունքները, պատերազմը լուծում չէ. Կալյուրանդ
Պեկինում կարծում են, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի կարգավորումը պետք է իրականացվի երկխոսության եւ կոնսուլտացիաների ճանապարհով՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի մտահոգությունները: Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր ՉԺՀ-ի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը:
Փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնկան այցով մեկնել է Ռուսաստան։ Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևը ՌԴ է ժամանել Վլադիմիր Պուտինի հրավերով։
Ռուսաստանին փոխարինելու պետք է գա ավելի կայուն ու երկարաժամկետ խաղաղապահ գործընթաց. Ռիչարդ Կիրակոսյան
Ռուսաստանը այս գոտում ևս գործում է՝ ԵԱՀԿ-ի փոխարեն. Հելմուտ Գոյկինգ
Պետք է հասկանանք՝ կոնկրետ ինչ գործիքներով կարող ենք արձագանքել երեկվա օրվան. Եվրանեսթի պատվիրակ
Մեծ հույս ունեմ, որ կկարողանանք ինչ-որ չափով կանխել պատերազմը. Եվրանեսթի գերմանացի պատվիրակ
Պետք է հայտնենք ԵՄ-ի ու ԵԽ-ի աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը. Կալյուրանդ
Ղազախստանի մայրաքաղաքի մասնագիտացված միջշրջանային քննչական դատարանը փետրվարի 22-ին վճիռ է կայացրել երկրի պաշտպանության նախկին նախարար Մուրատ Բեկտանովին երկու ամսով կալանավորելու մասին, որն ավելի վաղ ձերբակալվել էր հունվարյան անկարգությունների շրջանում անգործության կասկածանքով:
Շուշիի դեկլարացիայի վավերացմանը` Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարաններում, Հայաստանի ԱԺ-ն պարտավոր էր արձագանքել։ Սա պետական շահի տեսանկյունից միակ համարժեք քայլն էր։ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի նախաձեռնությունը հենց դա էր նախատեսում, և այն ամենևին ընդդիմության համար կամ անունից չէր։ Դա պետք է լիներ հայկական պետության արձագանքը իր շուրջ կատարվող ռիսկային պրոցեսներին։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է հրապարակել որոշակի անձանց ունեցվածքի արգելափակման եւ որոշակի գործարքների արգելման մասին, ինչը կապված էՌուսաստանի նախագահի կողմից ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի) անկախության ճանաչման հետ: Հրամանագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
Երեկ ուշ գիշերին Ռուսաստան-հավաքական Արևմուտք աշխարհաքաղաքական առճակատման շրջանակում Դոնբասում բռնկված ռազմական լարվածության ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչեց Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը։
Ուկրաինան կմնա իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում՝ չնայած Ռուսաստանի ցանկացած հայտարարության եւ գործողություններին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է «Укринформ»-ը։
Ռուսաստանից դրան մասնակցում է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան, Ուկրաինայից՝ համաշխարհային կազմակերպությունում երկրի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան: Նիստը տեղի կունենա բաց ձեւաչափով: Նախ, ինչպես սպասվում է, ելույթ կունենա քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Լի Կառլոն:
Չնայած հաստատված կորոնավիրուսին՝ Եղիսաբեթ Երկրորդը կշարունակի աշխատել։ 95-ամյա թագուհին ծրագրում է այս շաբաթ մի շարք առցանց աուդիենցիաներ եւ հեռախոսային հանդիպումներ անցկացնել։ Ամենայն հավանականությամբ` չեղյալ կհայտարարվի միայն մեկ միջոցառում, որը պետք է տեղի ունենար առերես։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Trump Social նոր սոցիալական ցանցի հավելվածը հայտնվել է Apple Store-ի շուկայում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Հիշեցնենք, որ երեկոյան ռուսական լրատվամիջոցները հաղորդեցին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ այսօր որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցի առնչությամբ: «Հարգելի գործընկերներ, ես ձեր կարծիքները լսեցի:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն կարծիքին է, որ իշխանությունների կողմից «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարությանը դեմ լինելը կանխատեսելի էր:
Որոշումները կընդունվեն այսօր: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս հանդիպման ու խորհրդակցության համար»,-ասել է Վլադիմիր Պուտինը այսօր հրավիրված ընդլայնված Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և խորհրդի այլ անդամներ: