Բաժիններ՝

ԱՄՆ-ն 60 օր անց չի կարողանա շարունակել միգրանտների արտաքսումները. կոնգրեսական

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն անօրինական ներգաղթյալների զանգվածային արտաքսման ներկայիս տեմպերը կկարողանա պահպանել ոչ ավելի, քան 60 օր, քանի որ հատկացված միջոցներն սպառվում են: Այս մասին մարտի 12-ին CNN-ին տված հարցազրույցում ասել է Ներկայացուցիչների պալատի բյուջետային ենթահանձնաժողովի ղեկավար Մարկ Ամոդեյը:

«Մենք մոտենում ենք այն պահին, երբ միջոցներն սպառվելու են: Առանց լրացուցիչ ռեսուրսների անհնար է գործողությունները պահպանել ներկայիս մակարդակի վրա», – ասել է Ամոդեյը՝ պարզաբանելով, որ ներկա տեմպերով ֆինանսավորումը կսպառվի մոտավորապես երկու ամիս անց:

Նա նշել է, որ արտաքսված միգրանտներին պահելու համար հատկացված 45 000 տեղն արդեն ամբողջությամբ լրացվել է, և համակարգն անօրինական ներգաղթյալների հոսքերի հետ կապված աշխատանքը բավարար արագությամբ չի հասցնում իրականացնել։

Այժմ, Ամոդեյի խոսքով, Հանրապետական ​​կուսակցության ղեկավարությունը պետք է որոշի, թե ինչպես գործել հետագայում՝ կա՛մ առաջիկայում լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել, կա՛մ արտաքսման ծախսերի հարցը ներառել Թրամփի օրակարգի հետ կապված ավելի ընդգրկուն օրինագծի մեջ, որը Կոնգրեսի կողմից կարող է քննարկվել առաջիկա ամիսներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31