ԱՄՆ-ն և Թուրքիան էներգետիկ ոլորտում համաձայագիր են ստորագրել

Թուրքիայի նավթային բաժնետիրական «TPAO» ընկերությունը Հյուսթոն քաղաքում համաձայանգիր է ստորագրել ամերիկյան «TransAtlantic Petroleum and Continental Resources»-ընկերության հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Համաձայանգրով նախատեսվում է զարգացնել Դիարբեքիրի ավազանի ոչ ավանդական նավթային և գազային պաշարները։ «Ոչ ավանդական» տերմինը վերաբերում է նավթի և գազի այն պաշարներին, որոնք գտնվում են ոչ ստանդարտ երկրաբանական ֆորմացիաներում և պահանջում են հատուկ տեխնոլոգիաներ դրանց արդյունահանման համար։

Ստորագրման արարողությանը ներկա է գտնվել Թուրքիայի էնեգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ Նա նշել է, որ այդ ծրագիրը կիրականացվի բնապահպանական և տեխնոլոգիական ամենաարդիական միջոցներով, կապահովի նաև ուսուցում տեղական աշխատուժի և տեխնիկական գիտելիքների փոխանցման համար:

«Այս համագործակցությունը մեծապես կնպաստի Թուրքիայի տնտեսությանը և հուսով եմ, որ այս համաձայանգիրը, որը նոր շրջան է բացում Թուրքիայում նավթի որոնման համար շահավետ կլինի բոլոր կողմերի համար»,- նշել է նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս